Գլխավոր տեղեկություն
Համար
N 180-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.07.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 հունիսի 2024 թ.

N 180-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԱՔՍ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 954-966-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հավանություն տալ «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում ներդրումներ կատարելու նոր առաջարկին՝ համաձայն հավելվածի:

2. Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի փետրվարի 11-ի ««Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» h.112-Ա որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ՝ նոր խմբագրությամբ.

«4. Սահմանել, որ պայմանագրով հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնած երկարաժամկետ ներդրումային պարտավորությունների իրականացման 5-րդ տարում դրանք տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված չափով և ժամկետում լիովին ու պատշաճ կատարելու պարագայում՝ Ընկերության Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը համարվում է երկարացված 21 տարի ժամկետով։»

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ Երևան քաղաքային համայնքի և «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի հունիսի 9-ին կնքված բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրում ավագանու որոշումից բխող փոփոխությունները կատարելու մասին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. հունիսի 25

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2024 թվականի հունիսի 25-ի

N 180-Ա որոշման

 

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ՝

«ՄԱՔՍ ՄԵԴ» ՍՊԸ

 

ԵՐԵՎԱՆ 2024 թ.

 

Նախագծի անվանումը

 

Ք. Երևան, Նոր Արեշ 22 փող., 63/1 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև բժշկական կենտրոն) գործունեության զարգացման շարունակականության ապահովում՝ ի հաշիվ լրացուցիչ ևս 600,000,000.0 (վեց հարյուր միլիոն) ՀՀ դրամ ներդրումների իրականացման։

Բժշկական կենտրոնի մասին

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը վերակազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու է 2012թ. փետրվարի 14-ի «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ն վերակազմակերպելու մասին» հ.399-Ա որոշման համաձայն վերջինից «Նոր արեշ» պոլիկլինիկա, «Սարի թաղ» պոլիկլինիկա, «Նուբարաշեն» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերությունների առանձնացման ճանապարհով, իսկ Երևան քաղաքի 2022 թվականի նոյեմբերի 2-ի հ.672-Ա որոշման /փոփոխություն՝ Երևան քաղաքի ավագանու 20․12․2022թ․ հ․673-Ա որոշում/ համաձայն՝ բժշկական կենտրոնը վերակազմակերպվել է միացման ճանապարհով՝ վերջինիս միանալով «Նոր Արեշ» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերությունը։

Ընկերության միակ բաժնետերը Երևան համայնքն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը։

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ն գործունեության ոլորտներն են.

1. Հիվանդանոցային բուժօգնություն

1.1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում։

1.2. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներից դուրս վճարովի հիմունքներով մատուցվող հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում։

2. Արտահիվանդանոցային բուժօգնություն

2.1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում։

2.2. Վճարովի հիմունքներով մատուցվող արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում։

Բժշկական հաստատության կազմում գործում է հետևյալ բաժանմունքները.

1. Արտահիվանդանոցային ծառայություններ, այդ թվում`

1.1 թերապևտիկ ծառայություններ,

1.2 նեղ մասնագիտացված բժշկական օգնություն,

1.3 լաբորատորգործիքային ախտորոշիչ ծառայություններ։

2. Հիվանդանոցային ծառայություններ

2.1 մանկաբարձական բժշկական օգնություն,

2.2 գինեկոլոգիական բժշկական օգնություն,

2.3 նորածնային բժշկական օգնություն,

2.4 ակնաբուժական ծառայություն /մեծահասակներ/,

2.5 վիրաբուժական բժշկական օգնություն /մանկական և մեծահասակներ/,

2.6 քիթկոկորդականջաբանական բժշկական օգնություն /մանկական և մեծահասակներ/,

2.7 դիմածնոտային վիրաբուժություն /մանկական և մեծահասակներ/

2.8 ուռուցքաբանական վիրաբուժական /մեծահասակներ/,

2.9 վերակենդանացման ծառայություն /մանկական և մեծահասակներ/,

2.10 թերապևտիկ ստոմատոլոգիա /մանկական և մեծահասակներ/,

2.11 վիրաբուժական ստոմատոլոգիա /մանկական և մեծահասակներ/,

2.12 ֆիզիոթերապևտիկ /մանկական և մեծահասակներ/,,

2.13 լաբորատորախտորշիչ

2.14 ճառագայթային ախտորոշիչ,

2.15 պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական ծառայություն

2.16 վնասվածքաբանական /մանկական և մեծահասակներ/,

2.17 ներզննական վիրաբուժական,

2.18 օրթոպեդիական /մանկական և մեծահասակներ/,

2.19 անեսթեզիոլոգիական /մանկական և մեծահասակներ/,

2.20 շարժական անընկալունաբանական:

Բժշկական կենտրոնի ստացիոնար ծառայության մահճակալային ֆոնդում առկա է 82 մահճակալ:

Բուժհաստատության աշխատողների ամսական անվանական աշխատավարձը և ֆիզիկական անձանց թվաքանակը ներկայացված է աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Հազար դրամ

Անվանում

2013

2015

2017

2019

2021

2023

Աշխատավարձի ֆոնդ

196,937.0

282,477.0

334,026.0

394,598.0

560,604.0

995,901.0

Աշխատողների թիվ

168

224

225

245

261

401

Միջին աշխատավարձ

97.69

105.09

123.71

134.22

178.99

206.96

 

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Երևան քաղաքի ավագանու 12․02․2014թ․ հ․112-Ա որոշման համաձայն՝ Երևանի ենթակայության «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ն հանձնվել է հավատարմագրային կառավարման «Մաքս Մեդ» ՍՊԸ-ին 10 տարի ժամկետով, հավատարմագրային կառավարման առաջին 5 տարիների ընթացքում՝ 2014-2019 թվականներին 300,150.0 (երեք հարյուր միլիոն հարյուր հիսուն հազար) հազար դրամի չափով ներդրումներ կատարելու պայմանով, արդյունքում՝ Երևան քաղաքային համայնքի (այսուհետ՝ Հիմնադիր) և «Մաքս Մեդ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Հավատարմագրային կառավարիչ) միջև 2014 թվականի հունիսի 9-ին կնքվել է «Բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման» պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որով սահմանվել են հավատարմագրային կառավարման պայմանները, կողմերի իրավունքները և պարտականությունները։ Հավատարմագրային կառավարչի կողմից նախատեսված ներդրումները կատարվել է 2014-2018 թվականների ընթացքում, ամբողջությամբ՝ գերակատարելով 33,700․0 հազար դրամով։

2019 թվականի հավատարմագրային կառավարչի կողմից ներկայացված նոր ներդրումային ծրագիրը Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 16-ի հ․112-Ա որոշմամբ ստացել է հավանություն և հավատարմագրային կառավարման ծրագիրը երկարաձգվել է մինչև 20 տարի ժամկետով՝ լրացուցիչ 350,000․0 հազար /երեք հարյուր հիսուն միլիոն/ ՀՀ դրամ ներդրում կատարելու պայմանով։

Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 2-ի հ.672-Ա որոշման /փոփոխություն՝ Երևան քաղաքի ավագանու 20․12․2022թ․ հ․673-Ա որոշում/ համաձայն՝ բժշկական կենտրոնը միացման ճանապարհով վերակազմակերպվել է՝ վերջինիս միանալով «Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ-ն՝ 150,000․0 /մեկ հարյուր հիսուն միլիոն/ հազար դրամ դրամ ներդրում կատարելու և Պայմանագիրը 1 տարի ժամկետով երկարաձգելու պայմանով։

Համաձայն Պայմանագրի 2.8 կետի՝ Հավատարմագրային կառավարիչը պարտավորվել է 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2029 թվականը ներառյալ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ում կատարել 800,150.0 (ութ հարյուր միլիոն մեկ հարյուր հիսուն հազար) հազար դրամի չափով ներդրումներ՝ Պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված կարգով տարեկան մշակվող, համաձայնեցվող և հաստատվող Հավատարմագրային ծրագրին համապատասխան:

 

1.1 2014-2023 թվականների «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ում ներդրումային ծրագրի ուղղությունները

 

«ՄԱՔՍ ՄԵԴ» ՍՊԸ-ի կողմից ներդրումային ծրագրերով նախատեսված ներդրումները 2014-2023 թվականներին արդեն իսկ կատարվել են 716,237.0 /յոթ հարյուր տասնվեց միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար/ հազար դրամի չափով՝ հետևյալ ուղղություններով.

1. Ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

2014-2023 թվականներին իրականացվել է 249,999.0 /երկու հարյուր քառասունինը միլիոն ինը հարյուր իննսունինը հազար/ հազար դրամի շինարարական աշխատանքներ: Վերանորոգվել են բուժհաստատության ընդունարանը, պոլիկլինիկան, վիրաբուժական, նորածնային, մանկաբարձական, գինեկոլոգիական, մանկաբուժական, դիագնոստիկ բաժանմունքները, վիրահատարանը և հետվիրահատական բաժանմունքը, ջեռուցման համակարգի կոմունիկացիաները, կապիտալ կառուցվել է նոր երկհարկանի մասնաշենք 220 քմ մակերեսով, հիմնանորոգվել է ամբուլատորպոլիկլինիկական ծառայության համար նախատեսված նոր մասնաշենքը մոտ 800քմ մակերեսով, արդյունքում բուժհաստատությանը միացած «Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ազգաբնակչության սպասարկումը ամբողջությամբ տեղափոխվել է հիմնանորոգված նոր մասնաշենք։

2. Տեխնիկական վերազինում (բժշկական սարքավորումներ, տեխնիկական սարքեր և օժանդակ միջոցներ, ապարատներ և գործիքներ, ինչպես նաև համակարգչային տեխնոլոգիայի և համապատասխան ծրագրային փաթեթներ, հիվանդանոցային կահույք և լաբորատոր տեխնիկական միջոցներ, հատուկ հագուստ և այլ անհրաժեշտ ձեռք բերմանն ուղղված ներդրումներ):

2014-2023 թվականներին ձեռք է բերվել 466,238.0 /չորս հարյուր վաթսունվեց միլիոն երկու հարյուր երեսունութ հազար/ դրամի բժշկական սարքավորումներ, պարագաներ, տնտեսական գույք և այլ ներդրումներ` տեխնիկական վերազինման և հագեցման, ժամանակակից պայմաններին համահունչ բժշկական կենտրոն ունենալու նպատակով:

 

1.2 2014-2023 թվականներին «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ում ներդրումային ծրագրի արդյունքները

 

«Մաքս Մեդ» ՍՊԸ-ի կողմից բժշկական կենտրոնում իրականացված ներդրումային ծրագրի արդյունքում՝

1. Բուժհաստատությունը դարձել է բազմապրոֆիլ բժշկական կենտրոն,

2. Բացվել են նոր բաժանմունքներ /վիրաբուժական, դիմածնոտային, քիթկոկորդականջաբանական, մանկաբուժական, ակնաբուժական, ուրոլոգիական, վնասվածքաբանական և օրթոպեդիական, ուռուցքաբանական, էնդոսկոպիական վիրաբուժական, անոթաբանական վիրաբուժական/,

3. Ընդլայնվել է պոլիկլինիկական ծառայությունը՝ դառնալով խառը տիպի մեծ պոլիկլինիկա՝ արտահիվանդանոցային թերապևտիկ և նեղ մասնագիտական բուժօգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով։ Բժշկական կենտրոնի կազմում գործում է նաև Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող «Նուբարաշեն» ստորաբաժանումը։

4. Ստեղծվել են նոր՝ 233 աշխատատեղեր /2013 թվականին ֆիզիկական անձանց թիվը եղել է 168 անձ, իսկ 2024 թվականին՝ 401 անձ/,

5. Բարձրացել է մեկ աշխատողի միջին ամսեկան աշխատավարձը /2013 թվականի համեմատ աճը կազմել է 112%/,

6. Ընդլայնվել է մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը և ծավալը,

7. Բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր բժշկական սարքավորումներով, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորումով, ինչը կարևոր է առանձին հիվանդությունների ճիշտ ախտորոշման, արդյունավետ և նպատակային բուժման կազմակերպման համար:

8. Աճել են բժշկական կենտրոնի կողմից վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություններից ստացված մուտքերը /Գծապատկեր 1/,

9. Աճել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայություններից ստացված մուտքերը /Գծապատկեր 1/,

10. Ավելացել են բժշկական կենտրոն հաճախումների թիվը /Գծապատկեր 2/,

 

Գծապատկեր 1

 

2013-2022 թթ. ստացված մուտքեր

 

Ներմուծեք նկարագրությունը_23540

 

Գծապատկեր 2

 

2013-2023թթ. հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայության այցեր

 

Ներմուծեք նկարագրությունը_23541

 

11. 2023 թվականին բժշկական կենտրոնի հիվանդանոցային ծառայության կողմից բուժված հիվանդների թիվը կազմել է 7591 մարդ, կամ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 383%, կամ 6018 մարդ-Գծապատկեր 2,

12. 2023 թվականին բժշկական կենտրոնի կողմից կատարված վիրահատությունների թիվը կազմել է 2526 մարդ, կամ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 359%, կամ 1976 վիրահատություն-Գծապատկեր 3,

 

Գծապատկեր 3

 

2013-2023թթ. հիվանդանոցային շարժ

 

Ներմուծեք նկարագրությունը_23542

 

Վերոնշյալի արդյունքում՝ Ընկերությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Երևան քաղաքում դարձել է մրցունակ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ կարողանալով մրցակցել ծառայությունների մատուցման տվյալ շուկայում այլ բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունների հետ՝ բուժսպասարկման ոլորտում զբաղեցնելով իր ուրույն տեղը։

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում 2014-2023թթ. բժշկական կենտրոնի միջին տարեկան համախառն շահույթը կազմել է` 32,502.9 հազար ՀՀ դրամ, կամ գումարային 10 տարիների ընթացքում՝ 325,028.8 հազար ՀՀ դրամ:

Գծապատկեր 4-ում պատկերված է ներդրումային ծրագրի իրագործումից ընկերության շահութաբերության աճի դինամիկան։ 2020 թվականին բուժհաստատության համախառն շահույթի նվազումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակով: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ, ինչպես նաև ռազմական դրության արդյունքում էականորեն նվազել են հիվանդանոցային բուժհաստատությունների այցերը, հետևաբար՝ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման դիմաց և՛ պետական պատվերից, և՛ վճարովի հիմունքներով մատուցված ծառայություններից ստացված մուտքերը: Կտրուկ նվազել էին հիվանդանոցային բոլոր ծառայություններ հաճախելիությունը, կրճատվել էին պլանային վիրահատությունները և բուժումը, իսկ հիվանդանոցային բուժհաստատությունների բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական հոսքերի գերիշխող մասը ապահովվում է պացիենտների պլանային բուժման արդյունքում:

 

Գծապատկեր 4

 

Ներմուծեք նկարագրությունը_23543

 

Ծրագրի իրագործման 10 տարիների ընթացքում բժշկական կենտրոնի զուտ շահույթը կազմել է 261,992.7 հազար ՀՀ դրամ, որից հիմնադրի և կառավարչի մասհանումների մեծությունը և ժամանակացույցը բերվում է Աղյուսակ 3-ում։

 

Աղյուսակ 3

 

ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՈՒՄ

 

Հազար դրամ

Տարեթիվ

2014

2015

2016

2017

2018

2019

2020

2021

2022

2023

Զուտ շահույթ

2378

19639

24637

14622

32321

31280

24803

45922

31750

34641

Մասհանում հիմնադրին

476

3928

4927

2924

6464

6256

4961

9184

6350

6928

Մասհանում հավատարմագրային կառավարչին

1902

15711

19709

11698

25857

25024

19842

36738

25400

27713

 

2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Վերլուծելով բժշկական ծառայությունների շուկայի ներկայիս իրավիճակը՝ գալիս ենք այն եզրահանգման, որ ՀՀ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարձրանում է առավելապես ի հաշիվ մասնավոր հաստատությունների, որոնք արձանագրում են զարգացման դրական միտում։

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ն, լինելով բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, ներկայումս կարողանում է մրցակցել ծառայությունների մատուցման տվյալ շուկայում այլ բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունների հետ՝ բուժսպասարկման ոլորտում զբաղեցնելով իր ուրույն տեղը։

Նպատակ ունենալով ներկա մրցակցային պայմաններում /տարածաշրջանում գործում է 3 բազմապրոֆիլ բժշկական կենտրոն/ պահպանելու բժշկական կենտրոնի զարգացման ներկա մակարդակը, ապահովելու բժշկական կենտրոնի բնականոն և մասնագիտացված գործունեությունը` ի շահ ազգաբնակչության, պետության և մասնավոր հատվածի, ինչպես նաև կայուն զարգացման շարունակականությունը։ Միաժամանակ հաշվի առնելով բժշկական կենտրոնում հավատարմագրային կառավարման ինստիտուտի կիրառման բարձր արդյունավետությունը՝ առաջարկվում է բժշկական կենտրոնում 2025 թվականից սկսած 6 տարվա ընթացքում կատարել լրացուցիչ 600,000,000.0 /վեց հարյուր միլիոն/ ՀՀ դրամի ներդրում՝ Պայմանագիրը ևս 5 տարի ժամկետով /մինչև 2040 թվականը/ երկարաձգելու պայմանով։

Ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է զարգացման ներկա դինամիկան պահպանելու, ինչպես նաև ներկա մրցակցային պայմաններում շարունակական զարգացում ապահովելու համար՝ բուժհաստատության կողմից մատուցվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասրկման ծառայությունների ընդլայնումը, ծավալների և տեսակների ավելացումը՝ նոր՝ ժամանակի թելադրանքին համահունչ և պահանջները բավարարող բժշկական ծառայությունների ներդրմամբ, բուժառուին մեկ տեղում առավելագույն քանակի անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատուցման ապահովումը։

Ծրագրի իրականացման ընթացքում հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է կատարել լրացուցիչ ևս 600,000,000.0 /վեց հարյուր միլիոն/ ՀՀ դրամի ներդրում՝ բժշկական կենտրոնի հիմնական շենքի ընդլայնման համար կապիտալ շինարարական և հիմնանորոգման աշխատանքների կատարման, ընթացիկ վերանորոգման, շենքի առկա վիճակի պահպանման, տեխնիկական վերազինման և հագեցման, առկա սարքավորումների սերնդափոխության, արդիականացման, ժամանակակից պահանջներին համապատասխանեցման նպատակով, հաշվի առնելով, որ ժամանակակից հասարակությունը ձգտում է ստանալ առավելագույն քանակի բարձորակ ծառայություններ մեկ տեղում՝ վերանորոգված և տեխնիկապես հագեցած բուժհաստատությունում։

Նոր ներդրումային ծրագրի իրականացումը ենթադրում է.

● Ճիշտ և նպատակային կառավարման շարունակականության ապահովում,

● Բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցման շարունակականության ապահովում, նոր բուժսարքավորումների ձեռքբերում, առկա սարքավորումների սերնդափոխություն, արդիականացում,

● Շուկայի պահանջարկին համապատասխանող նոր ծառայությունների ներդրում,

● Նոր աշխատատեղերի ստեղծում՝ առաջատար մասնագետների ներգրավմամբ,

● Մրցակցային պայմանների ապահովում՝ պահպանելով մրցունակ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի դերը տարածաշրջանում,

● Մոր և մանկական ժամանակակից կենտրոնի ստեղծում,

● Շենքային պայմանների բարելավման շարունակականության ապահովում:

Ծրագրի իրագործման խնդիրներն են.

● Ընկերության կանոնադրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում բնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների մատուցման շարունակականության ապահովում` նպատակային կառավարման և մասնագիտական բժշկական ծառայությունների համար սահմանված չափորոշիչների պահանջների կատարման միջոցով։

● Պետական պատվերի ծառայություններին զուգահեռ բարձրակարգ նեղ մասնագետների ներգրավմամբ վճարովի ծառայությունների ծավալի ավելացման շարունակականության ապահովում։

● Ժամանակակից պահանջներին համապատասխանող սարքավորումների և նոր մեթոդների ներդրմամբ՝ լաբորատոր-ախտորոշիչ գործիքային նոր հետազոտությունների իրականացում, ծավալների ավելացում։

● Բոլոր անհրաժեշտ բուժսարքավորումներով և պարագաներով ապահովված մի շարք նոր ծառայությունների ստեղծում, ինչը կնպաստի բարձրորակ բուժօգնության մատուցմանը։

● Միջազգային լավագույն փորձի ներդրում, բժշկական աշխատակազմի մասնագիտական զարգացում։

 

3. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

3.1 Ներդրումային ծրագրի ուղղությունները

 

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրն իրականացվելու է 2 հիմնական ուղղություններով.

 

1. Վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝

Գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է կենտրոնի մասնաշենքի ընդլայնում՝ ծառայությունների ծավալի ավելացման նպատակով, ներկայիս շենքային պայմանների պահպանման և շարունակական արդիականացման նպատակով՝ շարունակական ընթացիկ և կապիտալ վերանորոգումների իրականացում:

 

2. Նյութատեխնիկական բազայի հզորացում.

Կենտրոնի զարգացման ներկա տեմպերը պահպանելու և շարունակական դինամիկ զարգացում ապահովելու նպատակով նախատեցվում է ձեռք բերել ժամանակակից պահանջներին համապատասխանող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ, այլ ֆունկցիոնալ ախտորոշիչ և բուժակական միջամտությունների համար անհրաժեշտ և պարտադիր բժշկական սարքավորումներ, փոխարինել ռենտգեն-ախտորոշիչ սարքավորումը ժամանակակից պահանջներին համապատասխան նոր թվային ռենտգենոգրաֆիկ-ֆլյուրոսկոպիկ սարքավորումով, իրենց ֆունկցիոնալությամբ և ֆիզիկապես հնացած, մաշված սարքավորումների փոխարինում նորերով, հաշվի առնելով ներդրման ժամանակահատվածում բժշկական տվյալ ծառայության նկատմամբ շուկայի պահանջարկը, մրցակցային պայմանները, նպատակահարմարությունը և արդյունավետությունը՝ նախատեսվում է ձեռք բերել անգիոգրաֆիկ սարքավորում՝ սիրտ-անոթային նոր ծառայության ներդրման, և/կամ գործիքային ախտորոշիչ ծառայության ընդլայնման և հագեցման նպատակով՝ մագնիսա-ռեզոնանասային տոմոգրաֆիայի սարքավորման ձեռք բերում։

Նոր՝ ընդլայնվող շենքային տարածքի հագեցում անհրաժեշտ կոշտ և փափուկ գույքով, բժշկական և կենցաղային սարքավորումներով, արդիականացնել առկա գույքը և կենցաղային սարքավորումները։

Նոր սարքավորումների ձեռքբերումը հնարավորություն կտա մեծացնել հիվանդությունների ճիշտ ախտորոշման տոկոսը, բարձրացնել բուժման ինտենսիվությունը և մակարդակը, նվազեցնել բուժման տևողությունը, որի արդյունքում կնվազի բուժման ինքնարժեքը։

 

3.2 Ակնկալվող արդյունքներ

 

Բնակչության առողջության պահպանման ու բարելավման նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումներն աշխարհի ցանկացած երկրի առողջապահական համակարգի առաջնահերթ ու կարևորագույն խնդիրներից են: Առողջ և բարեկեցիկ կյանքով ապրող բնակչությունը լուրջ երաշխիք է տվյալ երկրի տնտեսության զարգացման գործընթացում: Առողջ հասարակության երաշխիքն է հանդիսանում համապատասխան կրթություն և որակավորում ունեցող բժիշկ-մասնագետը, տեխնիկապես հագեցած բուժհաստատությունը, որը կարող է ապահովվել համապատասխան ֆինանսական միջոցների շարունակական ներդրման պայմաններում, իսկ բժշկական կենտրոնի ծառայությունների որակի և աճի խթանում իր հերթին բերում է ֆինանսական կայունության։

Ծրագրի իրականացումը կնպաստի.

● Բժշկական կենտրոնի ներկայիս զարգացման մակարդակի պահպանմանը շուկայի նման մրցակցային պայմաններում, ինչպես նաև շարունակական դինամիկ զարգացմանը,

● Բժշկական կենտրոնի շենքային պայմանների շարունակական բարելավմանը, նոր շենքային պայմանների ստեղծմանը,

● Նյութատեխնիկական բազայի շարունակական հագեցմանը՝ ինչը որակյալ բուժսպասարկմանը զուգընթաց, հնարավորություն կտա նաև, ելնելով ժամանակի թելադրանքից, պահանջարկից, ներդնել նոր բժշկական ծառայություններ, մասնավորապես՝ սիրտ-անոթային ծառայություն, վիրաբուժական ծառայությունների ընդլայնում, այդ թվում՝ պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ծառայության ընդլայնում, աբդոմինապլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ներդրման միջոցով՝ նվազագույն ինվազիվ միջամտությունների իրականացում։

● Ավելացնել հանրության վստահությունը բժշկական կենտրոնի նկատմամբ, որը մտահոգված է հիվանդների անվտանգությամբ և տրամադրվող ծառայությունների որակով,

● Ստեղծված անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի պահպանում, ինչը բարելավում է բուժաշխատողների գոհունակությունը,

● Բոլոր մակարդակներում բուժօգնության որակը և հուսալիությունը որպես առաջնահերթություն դիտարկում։

● Շուկայի միտումների շարունակական ուսումնասիրությունների իրականացում, և դրանց արդյունքների հիման վրա համապատասխան միջոցառումների ձեռնարկում:

Այսպիսով «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ի զարգացման շարունակականության ապահովման և տարածաշրջանում վերանորոգված, վերազինված, հագեցած և՛ արտահիվանդանոցային, և՛ հիվանդանոցային ծառայություն մատուցող բուժհաստատություն ունենալու նպատակով կառավարման ներդրումային ծրագրի շրջանակներում «Մաքս Մեդ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է 2025-2030 թվականներին կատարել 600,000,000.0 /վեց հարյուր միլիոն/ ՀՀ դրամի ներդրում: Ներդրումների ժամանակացույցը ներկայացված է Աղյուսակ 3-ում, իսկ շինվերանորոգման և տեխնիկական հագեցման տեսակարար կշիռը ներկայացված է գծապատկեր 4-ում:

 

Գծապատկեր 4

 

Ներմուծեք նկարագրությունը_23544

 

2025 թվականից սկսած մինչև 2030 թվականը նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հիմնանորոգման և տարածքային ընդլայնման աշխատանքներ՝ ծառայությունների ընդլայնման և ծավալման նպատակով, այնուհետև, ըստ ժամանակի թելադրանքի և պահանջարկի, տեխնիկական վերազինման և հագեցման աշխատանքներ:

 

Աղյուսակ 4

 

ՆԵՐԴՐՈւՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Հազար դրամ

N

Կատարվող աշխատանքների անվանումը*

2025

2026

2027

2028

2029

2032

Ընդա-

մենը

1

Շենքերի և շինությունների վերանորոգման աշխատանքներ

80 000,0

60 000,0

50 000,0

20 000,0

10 000,0

10 000,0

230,000.0

2

Տեխնիկական վերազինում

20 000,0

40 000,0

50 000,0

80 000,0

90 000,0

90 000,0

370,000.0

 

Ընդհանուր

100,000.0

100,000.0

100,000.0

100,000.0

100,000.0

100,000.0

600,000.0

 

*Յուրաքանչյուր տարվա համար նախատեսված ներդրումների մեծությունը, ինչպես նաև տվյալ ուղղության ներդրման համար նախաատեսված տեսակարար կշիռը կարող է փոփոխվել ըստ ժամանակի թելադրանքի և տվյալ ժամանակի համար ձևավորված պահանջարկի:

 

4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

4.1 Ֆինանսական ծրագրի կազմման ելակետային տվյալները

 

Նախագծի ֆինանսական ծրագրի մոդելավորման համար ելակետային են հանդիսացել հետևյալ տվյալները.

1. Նախագծի մոդելավորման ժամանակային պարամետրերը.

● Պլանավորման միջակայքը 1 տարի,

● Պլանավորման միջակայքի տևողությունը 365 օր,

● Պլանավորման հորիզոնը մինչև 2040 թվական,

● Գործառնական գործունեության սկիզբը 2027 թվական

● Ներդումային փուլի տևողությունը 6 տարի,

● Գործառնական փուլի տևողությունը մինչև 2040 թվական,

● Մակրոտնտեսական միջավայր,

● Նախագծի հիմնական հաշվարկային միավորը ՀՀ դրամ,

● Դրամական միավորի կարգը ՀՀ հազար (մլն.) դրամ,

● Նախագծի հաշվարկման մեթոդըհաշվարկը հաստատուն գներով։

Այս մեթոդը հանդիսանում է ներդրումային նախագծերի մշակման և ներդրումների արդյունավետության վերլուծության ժամանակ առավել հաճախ կիրառվողը։ Այս մեթոդի կիրառման ժամանակ դրամական միավորի գնողունակությունը ֆիքսվում է, որպես կանոն պլանավորման սկզբի դրությամբ։ Արդյունքում ժամանակային տարբեր միջակայքերին վերաբերող արժեքային բոլոր ցուցանիշները (գներ, դրամական հոսքեր և այլ) ներկայացվում են համադրելի չափողականությամբ։

 

4.2 Ֆինանսավորման արտաքին աղբյուրները

 

Ֆինանսական ծրագիրը հիմնված է այն ենթադրության վրա, որ «Մաքս Մեդ» ՍՊԸ-ի կողմից 2025-2030 թվականներին կիրականացվի լրացուցիչ 600.0 մլն ՀՀ դրամ ներդրումներ՝ բժշկական կենտրոնի վերանորոգման, տեխնիկական վերազինման համար:

 

 «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի եկամուտների և ծախսերի կանխատեսում

 

Բժշկական կենտրոնի եկամուտների կանխատեսվող կառուցվածքը հիմնված է.

●բժշկական կենտրոնի 2020-2022թթ. ֆինանսական փաստացի ցուցանիշների վրա,

●բժշկական ծառայությունների մատուցման ընդհանուր շուկայի վերլուծության վրա,

●բժշկական ծառայությունների սպառողների պահանջարկի վերլուծության վրա,

● բժշկական ծառայությունների շուկայի զարգացման միտումների և ընդհանուր եզրակացությունների հիման վրա։

Ներդրումային ծրագրի իրագործումից հասույթը ձևավորման հիմնական աղբյուր են.

1. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող եկամուտներ,

2. Վճարովի հիմունքներով մատուցվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ստացվող եկամուտներ,

3. Այլ գործունեությունից ստացվող եկամուտներ։

Ընդհանուր առմամբ բժշկական ծառայությունների մատուցումից ակնկալվող հասույթի հիմքում դրվել է բժշկական կենտրոնի ներկայիս գործունեության ֆինանսական արդյունքները, շուկայի զարգացման կանխատեսումները, ծառայությունների սպառման ակնկալվող ծավալը և այլ:

 

Աղյուսակ 5

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

 Հազար դրամ

2035

2036

2037

2038

2039

2040

Պետական պատվեր

827,182.2

830,000.0

832,490.0

834,987.5

837,492.4

 840,004.9

Վճարովի բժշկական օգնություն

175,952.9

185,000.0

200,000.0

203,000.0

205,000.0

 208,000.0

Այլ վճարներ

43,094.3

44,000.0

44,500.0

45,000.0

46,000.0

 46,230.0

Անհատույց Ստացված ակտիվներ

62,474.3

65,000.0

65,195.0

65,390.6

65,586.8

 65,914.7

ԸՆԴԱՄՆԵԸ ԵԿԱՄՈՒՏ

1,108,703.7

1,124,000.0

1,142,185.0

1,148,378.1

1,154,079.2

 1,160,149.6

Աշխատավարձ (անվանական)

731,744.4

730,600.0

742,420.3

746,445.7

750,151.5

 754,097.2

Դեղորայք և բժշկական պարագաներ

68,739.6

69,688.0

70,815.5

71,199.4

71,552.9

 71,929.3

Անհատույց ստացված ակտիվներ

62,474.3

65,000.0

65,195.0

65,390.6

65,586.8

 65,914.7

Կոմունալ և տնտեսական ծախսեր

59,700.0

60,523.7

61,502.9

61,836.3

62,143.3

 62,470.2

Ամորտիզացիոն հատկացումներ

65,000.0

65,896.8

66,962.9

67,326.0

67,660.2

 68,016.1

Այլ ծախսեր

64,859.2

65,754.0

66,817.8

67,180.1

67,513.6

 67,868.8

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

1,052,517.5

1,057,462.4

1,073,714.3

1,079,378.2

1,084,608.3

 1,090,296.3

ՀԱՄԱԽԱՌՆ ՇԱՀՈՒՅԹ

56,186.1

66,537.6

68,470.7

68,999.9

69,470.9

 69,853.3

 

Մինչև 2034 թվականի ֆինանսական արդյունքների կանխատեսումը ներկայացված են Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 2-ի հ.672-Ա որոշմամբ /փոփոխություն՝ Երևան քաղաքի ավագանու 20․12․2022թ․ հ․673-Ա որոշում/ հավանության արժանացած ներդրումային զարգացման ծրագրով։

Պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման կանխատեսվող ծավալի հաշվարկման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների համար հատկացված ֆինանսական միջոցների դինամիկան, ինչպես նաև տվյալ տարում ներդրվող ծառայության համար պետական պատվերի կանխատեսվող գումարը։

Վճարովի ծառայությունների կանխատեսվող ծավալի հաշվարկման համար հիմք է հանդիսացել բժշկական կենտրոնի կողմից փաստացի արձանագրված ցուցանիշների, ինչպես նաև նոր ներդրվող ծառայությունների կանխատեսվող վճարովի ծառայությունների ծավալը։

Գործունեության այլ տեսակներից ստացվող եկամտի հաշվարկման համար հիմք է ընդունվել փաստացի եկամտի ծավալը, առկա պայմանագրերը, ինչպես նաև կանխատեսվող աճը։

Եկամտային մասով հավատարմագրային կառավարման լրացուցիչ 5 տարիների ընթացքում նախատեսվում է.

● պետական պատվերի շրջանակներում մատուցվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններից ստացվող եկամուտների կայունության ապահովում՝ աճի միտումով,

● վճարովի հիմունքներով մատուցվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններից ստացվող համախառն եկամուտների կայունության ապահովում՝ աճի միտումով:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում բժշկական կենտրոնում ակնկալվող միջին տարեկան համախառն շահույթը կկազմի 68,7 մլն դրամ, միջին շահութաբերությունը կկազմի մոտ 5%։ Ներդրումային ծրագրի իրագործումից ակնկալվող շահույթի, շահութաբերության ցուցանիշի և այլ ֆինանսական բնութագրիչներ ներկայացված են Աղյուսակ 6-ում և գծապատկեր 5-ում։

Միևնույն ժամանակ ներդրումային ծրագրի կայունության որոշման նպատակով հաշվարկվել է Ընկերության կողմից մատուցվող բժշկական ծառայություններից ակնկալվող եկամուտի դիսկոնտավորված արժեքը /PV/։ Հաշվարկներում դիսկոնտավորման դրույքաչափը վերցված է 10%։ Հաշվարկները ցույց են տվել, որ ներդրումային ծրագիրը օժտված է կայունության բավարար պաշարով, քանի որ նույնիսկ դիսկոնտավորման 10% կիրառման դեպքում Ընկերության դիսկոնտավորված եկամուտը կկազմի 420,0 մլն ՀՀ դրամ /Աղյուսակ 7/։

 

Գծապատկեր 6

 

Ներմուծեք նկարագրությունը_23545

 

Ինչպես երևում է գծապատկերից՝ չնայած ապրանքային շուկայում վերջին տարիներին գրանցված գնաճին և ավելանալու միտմանը, կոմունալ ծառայությունների գների բարձրացմանը՝ կանխատեսվում է կայուն շահութաբերության պահպանում՝ աճի միտումով:

 

Աղյուսակ 6

 

ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՕԳՈՒՏՆԵՐԸ

 

Հազար դրամ

Տարեթիվ

2036

2037

2038

2039

2040

Ընամենը

Ընդամենը եկամուտ

1 124 000

1 142 185

1 148 378

1 154 079

1 160 150

5 728 792

Ընդամենը ծախսեր

1 057 462

1 073 714

1 079 378

1 084 608

1 090 296

5 385 460

Համախառն շահույթ

66 538

68 471

69 000

69 471

69 853

343 332

Շահութահարկ

11 977

12 325

12 420

12 505

12 574

61 800

Զուտ շահույթ

54 561

56 146

56 580

56 966

57 280

281 532

Շահութաբերություն

4,85%

4,92%

4,93%

4,94%

4,94%

4,91%

Դիսկոնտավորման գործակից

1,00

1,10

1,21

1,33

1,46

 

Դիսկոնտավորված եկամուտ /արժեք, PV/

66 538

75 318

83 490

92 466

102 272

420 083

 

3.4 Շահույթի բաշխում

 

Ներդրումային ծրագրի իրականացման տևողությունը 2014 թվականից հաշված 26 տարի է /լրացուցիչ ևս 5 տարով երկարաձգելու պայմաններում/, որոնց ընթացքում «Մաքս Մեդ» ՍՊԸ-ն նախատեսում է 2025-2030 թվականներին ներդնել լրացուցիչ 600.0 մլն /վեց հարյուր միլիոն/ ՀՀ դրամ։

Ծրագրի իրագործման ընթացքում ակնկալվում է 281,5 մլն ՀՀ դրամ զուտ շահույթի ստացում, որից հիմնադրի և կառավարչի մասհանումների մեծությունը և ժամանակացույցը բերվում է Աղյուսակ 7-ում։

Ընդհանուր առմամբ հիմնադրին նախատեսվում է շահույթից մասհանումներ կատարել ներդրումների իրականացման տարվանից մինչև 2038թ. ներառյալ ներառյալ 20% չափով, իսկ 2039-2040 թվականերին՝ 40%։

 

Աղյուսակ 7

 

Հազար դրամ

Տարեթիվ

2036

2037

2038

2039

2040

Ընամենը

Զուտ շահույթ

54 560,8

56 146,0

56 579,9

56 966,1

57 279,7

281 532,5

Մասհանում հիմնադրին

10 912,2

11 229,2

11 316,0

22 786,4

22 911,9

79 155,7

Մասհանում հավատարմագրային
կառավարչին

43 648,6

44 916,8

45 263,9

34 179,7

34 367,8

202 376,8

4.5 Բյուջետային արդյունավետություն եվ նախագծի սոցիալական գնահատական

 

2014-2023 թվականներին հավատարմագրային կառավարման ընթացքում բժշկական կենտրոնի կողմից պետությանը վճարվել է ընդամենը 1,162.6 մլն դրամի հարկային պարտավորություն, կամ միջին տարեկան՝ է 1,162.0 մլն դրամի /աղյուսակ 8/, ընդ որում՝ 2023 թվականին կատարվել է 116.2 մլն դրամի հարկային պարտավորության վճարում, կամ 2013 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճը կազմել է 312%, կամ 164.7 մլն դրամ:

Մինչև 2036 թվականը ֆինանսական ցուցանիշները ներկայացված են Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 2-ի հ.672-Ա որոշմամբ /փոփոխություն՝ Երևան քաղաքի ավագանու 20․12․2022թ․ հ․673-Ա որոշում/ հավանության արժանացած ներդրումային զարգացման ծրագրով։

 

Աղյուսակ 8

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հազար դրամ

Անվանում

Հավատարմագրային կառավարման ժամանակահատված

 2013թ

 2014թ

 2015թ

 2016թ

 2017թ

 2018թ

 Եկամտային հարկ

49,500.0

54,248.0

70,482.0

83,134.0

83,853.0

87,393.0

 ԱԱՀ

722.8

755.0

750.0

811.0

752.0

942.0

 Շահութահարկ

650.0

650.0

4,910.0

6,856.0

5,145.8

8,186.0

 Այլ հարկեր

1,892.0

1,634.0

1,633.0

1,720.0

1,777.0

1,790.0

 Շահաբաժին Երևանի քաղաքապետարանին

36.0

475.6

3,928.0

4,927.0

2,924.4

6,464.0

Ընդամենը

52,801

57,763

81,703

97,448

94,452

104,775

Աղյուսակ 8-ի շարունակություն

Հազար դրամ

Անվանում

Հավատարմագրային կառավարման ժամանակահատված

2019թ

2020թ

2021թ

2022թ

2023թ

Ընդամենը

Եկամտային հարկ

97,463.0

101,967.0

124,925.0

161,406.0

200,204.0

1,065,075.0

ԱԱՀ

889.0

696.0

1,068.0

1,063.0

1,485.0

9,211.0

Շահութահարկ

8,462.0

5,604.0

7,400.0

7,424.0

8,399.0

63,036.8

Այլ հարկեր

1,846.0

1,183.0

1,324.0

4,953.0

7,428.0

25,288.0

Շահաբաժին Երևանի քաղաքապետարանին

6,256.0

4,961.0

9,184.0

6,350.0

6,959.0

52,429.0

Ընդամենը

114,916

114,411

143,901

181,196

224,475

1,215,040

Ինչպես Երևում է Աղյուսակ 8-ից՝ սույն ծրագիրը համապատասխանում է կառավարության կողմից վարվող սոցիալտնտեսական քաղաքականությանը, մասնավորապես առողջապահության ոլորտի զարգացման հայեցակարգին։ Այն հաշվի է առնում ոչ միայն ծրագրի անմիջական մասնակիցների շահերը, այլև տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարության և հասարակության` ի հաշիվ.

1. Հանրապետության և մասնավորապես Երևանի սոցիալտնտեսական զարգացման հնարավորության /հաշվարկային ժամանակահատված՝ 2024-2044թթ.-21 տարի/.

● Ներդրումների ներգրավում` լրացուցիչ 800.0 մլն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր՝ 1,600.1 մլն ՀՀ դրամի գումար չափով` լիովին արտաբյուջետային միջոցների հաշվին,

● Բյուջե վճարվող հարկերի ավելացում` շահութահարկի տեսքով ընդամենը մոտ 168.7 մլն ՀՀ դրամով (միջին տարեկան 8.03 մլն ՀՀ դրամ), չհաշված մուտքերը պետական և համայնքային նշանակության այլ հարկերից։

● «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի հիմնադրին` Երևանի քաղաքապետարանին շահույթի ապահովում` տարեկան միջին կտրվածքով մոտ 8.1 մլն ՀՀ դրամ։

2. Բնակչության շահերը.

● Մատուցվող առողջապահական որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն,

● Նոր ծառայություններից օգտվելու հնարավորություն,

● Մատուցվող ծառայությունների մրցունակ գների առաջարկում,

● Զեղչերից օգտվելու հնարավորություն։