Գլխավոր տեղեկություն
Համար
N 570-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 570-Ա

 

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`

1. Հաստատել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-144-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 570-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի

անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Կենդանի դոնորից վերցվող

փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների

ցանկը սահմանելու մասին» և

«Առողջապահության նախարարի

2019 թվականի փետրվարի 1-ի N 03-Ն

հրամանն ուժը կորցրած ճանաչելու

մասին» ՀՀ առողջապահության

նախարարի հրամանների

ընդունում

Հայաստանի

Հանրապետության

առողջապահության

նախարարություն

2024 թվականի

հուլիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Մարդուն օրգաններ և

(կամ) հյուսվածքներ

փոխպատվաստելու

մասին» օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2024 թվականի

ապրիլի 11-ի
ՀՕ-144-Ն

օրենքի 2-րդ հոդվածի

1-ին մասի 1-ին կետ

2.

«Մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման

նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի

Հանրապետության

առողջապահության

նախարարություն

2024 թվականի

հուլիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Մարդուն օրգաններ և

(կամ) հյուսվածքներ

փոխպատվաստելու

մասին» օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2024 թվականի

ապրիլի 11-ի ՀՕ-144-Ն օրենքի 2-րդ հոդվածի

1-ին մասի 2-րդ կետ

3.

«Առողջապահության նախարարի

2019 թվականի փետրվարի 1-ի N 04-Ն

հրամանում փոփոխություններ

կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի

ընդունում

Հայաստանի

Հանրապետության

առողջապահության

նախարարություն

2024 թվականի

հուլիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Մարդուն օրգաններ և

(կամ) հյուսվածքներ

փոխպատվաստելու

մասին» օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2024 թվականի

ապրիլի 11-ի ՀՕ-144-Ն օրենքի 3-րդ հոդված

4.

«Բնակչության շրջանում՝ օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության,

դոնորության նախապայմանների և

փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև որպես դիակային դոնոր հանդես գալու

անհամաձայնության իրավունքի,

դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի

ընդունում

Հայաստանի

Հանրապետության

առողջապահության

նախարարություն

2024 թվականի

հուլիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Մարդուն օրգաններ և

(կամ) հյուսվածքներ

փոխպատվաստելու

մասին» օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2024 թվականի

ապրիլի 11-ի ՀՕ-144-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

5.

«Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց

հետո դոնորի շարունակական

(դիսպանսերային) հսկողության

կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի

ընդունում

Հայաստանի

Հանրապետության

առողջապահության

նախարարություն

2024 թվականի

հուլիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Մարդուն օրգաններ և

(կամ) հյուսվածքներ

փոխպատվաստելու

մասին» օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2024 թվականի

ապրիլի 11-ի ՀՕ-144-Ն օրենքի 8-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան