ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1815-Ա |
«20» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 20.05.2024 թ. հ. 1815-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Սարիբեկ Գրիգորյան |
Խաղաղ Դոնի փողոց, նրբանցք, հ.5/10 |
հողամաս |
Սարիբեկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Խաղաղ Դոնի փողոցի նրբանցքի հ.5/10 հասցեում գտնվող շինության /սեփ. վկ. հ.2597265, սեփ. շին. 262.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 276.8քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Խաղաղ Դոնի փողոց, հ.5/11 |
01005GVBBB6T |
|
2 |
Գարիկ Թումասյան |
Վ. Դավթյան փողոց, հ.1/3 |
բնակելի տուն |
Գարիկ Թումասյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Դավթյան փողոցի հ.1/3 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2722495/ տրամադրել հասցե՝ Ազատության պողոտա, հ.1/46 |
010033HE4HPY |
|
3 |
Վահան Պողոսյան |
Յու. Ֆուչիկի փողոց, հ.1/1 շենք, հ.4 |
բնակարան |
«ԱԼԻԱՆՍ 64» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Յու. Ֆուչիկի փողոցի հ.1/1 շենքի հ.4 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.15092023-01-0175, ընդ. բաժն. 8.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 57.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Յու. Ֆուչիկի փողոց, հ.1/1 շենք, բն.4/1 |
01001ZRL6PWA |
|
4 |
Արման Կուջոյան |
Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/25 և հ.3/33 |
բնակելի տուն |
30.04.2024թ. հ.01/19-Դ-18084-24-90 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Ջուլետա Կուջոյանի կողմից՝ Լուկաշինի 3-րդ փողոցի հ.3/25 և հ.3/33 հասցեներում կառուցված բնակելի տանը տրամադրել հասցե՝ Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/33 |
01001AULNEDN |
0031 |
5 |
Լևոն Գրիգորյան |
Նոր-Նորքի 8-րդ մ/շ, հ.30 շենք, հ.49 |
բնակարան |
Սեդա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր-Նորքի 8-րդ մ/շ-ի հ.30 շենքի հ.49 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.22032024-01-0217, ընդ. բաժն. 1.20քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.30քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Նորքի 8-րդ մ/շ, հ.30 շենք, բն.49/1 |
01008JLTJXRA |
0059 |
6 |
Հովիկ Թաթոսյան |
Գ. Հովսեփյան փողոց, հ.38/7 և հ.38/8, Նորքի այգիների փողոց, հ.202/12, հ.202/13 և հ.202/14 |
հողամաս |
Սամսոն Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Հովսեփյան փողոցի հ.38/7 և հ.38/8, Նորքի այգիների փողոցի հ.202/12, հ.202/13 և հ.202/14 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.26012023-01-0244, հ.26012023-01-0119, հ.10042024-01-0337, հ.22102021-01-0295 և հ.22102021-01-0285/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Հովսեփյան փողոց, հ.38/8 |
01009RKGKD4N |
|
7 |
Աղասի Քերոբյան |
Հաղթանակ թաղամաս, հ.42-3 |
հողամաս |
Արմեն Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող Հաղթանակ թաղամասի հ.42-3 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 10.05.2024թ. հ.1701-Ա որոշում և վկ. հ.17012024-01-0134/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/562 |
01007RRWZZWK |
0081 |
8 |
Արկադի Գասպարյան |
Ն. Զարյան փողոց, հ.72/2 և հ.72/4 |
հողամաս |
Մարինե Ջաղացպանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Զարյան փողոցի հ.72/2 և հ.72/4 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.08122015-01-0044, սեփ. վկ. հ.2178466 և Երևանի քաղաքապետի 06.05.2024թ. հ.1617-Ա որոշում/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ն. Զարյան փողոց, հ.72/2 |
010033DAV5NR |
0051 |
9 |
Արթուր Գալստյան |
Շիրակի փողոց, հ.10 շենք, հ.13 |
տարածք |
30.04.2024թ. հ.01/19-Դ-16380-24-109 Ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Արթուր Գալստյանի կողմից Շիրակի փողոցի հ.10 շենքի հ.13 հասցեում գտնվող բնակարանի մի մասը վերակառուցված ոչ բնակելի տարածքին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, հ.10 շենք, շինություն հ.13/1 |
01011KJKKYCP |
0043 |
10 |
Գայանե Բոյաջյան, Լևոն և Մարիամ Օհանյաններ |
Շիրվանզադեի փողոց, հ.24/30 շենք, հ.43 |
տարածք |
30.04.2024թ. հ.01/19-Դ-40873-24-94 Ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Գայանե Բոյաջյանի, Լևոն և Մարիամ Օհանյանների կողմից Շիրվանզադեի փողոցի հ.24/30 շենքի հ.43 հասցեում գտնվող բնակարանի մի մասը վերակառուցված ոչ բնակելի տարածքին տրամադրել հասցե՝ Շիրվանզադեի փողոց, հ.24/30 շենք, շինություն հ.43/1 |
010033K2UKJB |
0014 |
11 |
Խորեն Մաղաքյան |
Արշակունյաց պողոտա, հ.127/53 |
հողամաս |
Խորեն Մաղաքյանին սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտայի հ.127/53 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.28032024-01-0008/ բաժանման հատակագծով առանձնացվող 548.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.127/57 |
01011T9CBWDG |
0074 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |