Գլխավոր տեղեկություն
Համար
N 500-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 500-Ա

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝

1․ Հաստատել «Զբոսաշրջության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-4-Ն և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-9-Ն Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 500-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոններ և պահանջներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաս

2.

«Զբոսաշրջային օպերատորի և արտագնա զբոսաշրջային գործակալի կողմից ներկայացվող երաշխիքի ձևը, նպատակը, չափերը,

պարբերականությունը, ներկայացման կարգը,

երաշխիքի տեքստի օրինակելի ձևը, երաշխիք տրամադրող կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, երաշխիքով պահանջ ներկայացնելու, երաշխիքի գումարը բաշխելու և երաշխիքը դադարեցնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն

2024 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մաս

3.

«Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մաս

4.

«Էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս

5.

«Զբոսաշրջային կենտրոններ կամ զբոսաշրջային գյուղեր հայտարարելու համար պահանջվող նվազագույն չափանիշները, այդ թվում՝ քաղաքաշինական և բնապահպանական հատուկ նորմերը, զարգացման նպատակները, խնդիրները, միջոցառումները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

6.

«Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունում ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվողական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

7.

«Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը և չափանիշները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մաս

8.

«Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները և կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն

2024 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մաս

9.

«Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը և ժամկետները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձևերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս

10.

«Զբոսաշրջային ավտոբուսների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը, չափորոշիչները, որակավորման վկայականի ու նշանի ձևերը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մաս

11.

«Հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց ներքին կանոնակարգի նվազագույն պահանջներ հաստատելու մասին» Հայաստանի

Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն

2024 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մաս

12.

«Զբոսաշրջային փաթեթի պայմանագրի օրինակելի ձևեր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն

2024 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մաս

13.

«Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման կարգն ու պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

2025 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-9-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի

3-րդ մաս

14.

«Զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցներ հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

2025 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-9-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի

3-րդ մաս

15.

«Անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2025 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

16.

«Զբոսաշրջային փորձառությունների որակավորման չափանիշները, ընթացակարգերը, որակավորման վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը, որակավորման վկայականների ու տարբերանշանների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2025 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

17.

«Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգը, չափորոշիչները (այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթներին, կառուցվածքին վերաբերող նվազագույն պահանջները), որակավորման վկայականի ձևը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2025 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մաս

18.

«Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների որակավորման ընթացակարգը և տարբերանշանի ձևը, չափորոշիչները, որակավորման վկայականի ձևը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2025 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մաս

19.

«Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման կարգը, տվյալների բազայի բովանդակությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2025 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս

20.

«Կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ տվյալների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

2025 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան