Գլխավոր տեղեկություն
Համար
N 763-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2024 թվականի N 763-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում՝

ա. 1-ին կետում «(18-27 (35), իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև մինչև 28 տարեկան (այսուհետ` զորակոչային)` ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 (35) տարին չլրացած), 27 տարեկանից բարձր տարիք ունեցող և զինվորական ծառայություն չանցած,» բառերը փոխարինել «(18-27 (35), իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենքով) սահմանված դեպքերում` նաև մինչև 28 տարեկան կամ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 (35) տարին չլրացած կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված և 37 տարին չլրացած (այսուհետ` զորակոչային) կամ 27 տարեկանից բարձր տարիք ունեցող և զինվորական ծառայություն չանցած՝ ներառյալ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված,» բառերով,

բ. 4-րդ կետում «ՌԲՎ՝ ռազմաբժշկական վարչություն» բառերը փոխարինել «ՌԲԱՎ՝ ռազմաբժշկական ապահովման վարչություն» բառերով,

գ. 5-րդ կետի առաջին պարբերությունում «սեռի» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված» բառերով, իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերը հանել,

դ. 5-րդ կետի չորրորդ պարբերությունում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերը փոխարինել «ներառյալ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված, կամ» բառերով, իսկ «նույն» բառը հանել,

ե. 18-րդ կետից հանել «կամ դատական կարգով» բառերը,

զ. 19-րդ, 73-րդ, 77-րդ, 78-րդ, 88-րդ կետերում «ՀՀ ԶՈՒ-ի ռազմաբժշկական վարչության» բառերը փոխարինել «ՌԲԱՎ» հապավումով,

է. 21-րդ, 22-րդ և 76-րդ կետերում «ՀՀ ԶՈՒ ՌԲՎ» հապավումները փոխարինել «ՌԲԱՎ» հապավումով,

ը. 23-րդ կետում «փետրվարի 5-ը» բառերը փոխարինել «փետրվարի 10-ը» բառերով,

թ. 26-րդ կետը «հետազոտությունները» բառից հետո լրացնել «, որից հետո յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի կողմից լրացվում է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում սահմանված ձևի զննության թերթիկը» բառերով,

ժ. 52-րդ կետի երրորդ պարբերությունը «ենթարկած» բառից հետո լրացնել «և տարկետում տրամադրած» բառերով,

ժա. 60-րդ կետի առաջին նախադասությունը «24» թվից հետո լրացնել «(օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված անձանց դեպքում՝ 34)» բառերով, իսկ «(35) տարին» բառերից հետո լրացնել «(օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված անձանց դեպքում՝ 37)» բառերով,

ժբ. 62-րդ կետից հանել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերը,

ժգ. 71-րդ կետի առաջին նախադասությունում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Օրենքի» բառով, «ազատված և պահեստազորում հաշվառված» բառերից հետո լրացնել «(օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված անձանց դեպքում՝ մինչև 37 տարեկանը լրանալը)» բառերով, «նույն» բառը հանել, իսկ «28 տարեկանը» բառերից հետո լրացնել «(օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված անձանց դեպքում՝ մինչև 37 (45) տարեկանը)» բառերով,

ժդ. 71-րդ կետի երրորդ նախադասությունում «Մինչև 27 (35) կամ օրենքով սահմանված դեպքում` նաև մինչև 28 տարեկանը լրանալը ռազմաբժշկական» բառերը փոխարինել «Ռազմաբժշկական» բառով, իսկ «զինապարտները» բառից առաջ լրացնել «սույն կետում նշված» բառերով,

ժե. 72-րդ կետի 1-ին ենթակետից հանել «զինվորական հոսպիտալի կամ առանձին բժշկական ջոկատի» բառերը,

ժզ. 11-րդ գլխի վերնագրից հանել «ՀՈՍՊԻՏԱԼԻ ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ» բառերը,

ժէ. 73-րդ կետի առաջին նախադասությունում «Հոսպիտալի կամ առանձին բժշկական ջոկատի հոսպիտալային» բառերը փոխարինել «Հոսպիտալային» բառով,

ժը. 94-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «եզրակացություն» բառը.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի՝

ա. 1-ին գլխի 2-րդ կետը «սեռի» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված,» բառերով, իսկ «27 (35)» թվերից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված՝ 37 (45)» բառերով,

բ. 5-րդ գլխի 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ»,

գ. 5-րդ գլխի 1-ին կետի 46-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 46.1-ին ենթակետով.

«46.1) «Վայոց ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ».

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածի 1-ին կետը «սեռի» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված,» բառերով, իսկ «27 (35)» թվերից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված՝ 37 (45)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան