Գլխավոր տեղեկություն
Համար
N 1819-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1819-Ա

«20» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 29.04.2024թ. հ.455 գրությունը, «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 06.12.2023թ. տրված հ.456-02/Վ-023 մասնագիտական եզրակացությունը.

1. «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հաշվեկշռում հաշվառված 2012 թվականի արտադրության «Hyundai Elantra» մակնիշի /պետհամարանիշ՝ 555 AA 51/ տրանսպորտային միջոցի օտարման մեկնարկային գին սահմանել 3,383.0 հազար /երեք միլիոն երեք հարյուր ութսուներեք հազար/ ՀՀ դրամ:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի վրա:

 

 

Տ. Ավինյան