Գլխավոր տեղեկություն
Համար
N 999-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 999-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի «զ» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հավանություն ստացած՝ «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) իրականացնելու նպատակով՝ սույն որոշմանը կցված NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող տարածքների) ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝

ա․ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, կվերանան Երևանի կենտրոնում առկա հին և խարխուլ, ինչպես նաև տարերայնորեն տեղակայված շինությունները, փոխարենը կկառուցվի քաղաքաշինական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) անվամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն Երևանի և ամբողջ հանրապետության համար,

բ. ծրագրի իրականացումը կունենա նաև քաղաքաշինության, բնապահպանության, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն.

2) ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված՝ օտարվող սեփականության օբյեկտների oտարման:

2. Հաստատել՝

1) Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող այն շենքերի, շինությունների, հողամասերի (օտարվող սեփականություն) ցանկը և սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող)։

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածներում նշված՝ օտարվող սեփականության ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետության, «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ հիմնադրվող՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն).

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգողն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը․

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 24 (քսանչորս) ամիս է՝ սկսած սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից.

4) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ օտարման գործառույթների իրականացումը համակարգող ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 4 (չորս) ամսվա ընթացքում ՝ նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

6) օտարվող սեփականություն ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով uեփականության oտարման մաuին» օրենքի հիման վրա կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների ձեռք բերողի և լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքված պայմանագրին համապատասխան.

7) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված օտարվող սեփականությունը ընկերության կողմից կարող է օգտագործվել բացառապես որոշմամբ հավանություն ստացած ծրագրով նախատեսված գործողություններն իրականացնելու նպատակով.

8) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին։

4. Հիմք ընդունելով, որ ծրագիրը տարածաշրջանում եզակի է իր տեսակի մեջ և իրականացման տարածքը ներառում է նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասեր, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծրագիրն առանց այդ հողատարածքների հնարավոր չէ իրականացնել՝ համաձայնություն տալ սույն որոշման N 2 հավելվածի սխեմայի սահմաններում առկա պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանը։

5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N 2 հավելվածի սխեմայի սահմաններում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթակա են օտարման տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


28.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 999-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Երևան քաղաքի վարչական շրջան

(անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցե)

Հողամասի կադաստրային

ծածկագիրը

1

2-րդ Թափաբաշ փողոց 4

01-006-0035-0006

2

2-րդ Թափաբաշ փողոց 4 հողամաս

01-006-0035-0007

3

Կոզեռնի փողոց 10/2

01-006-0035-0008

4

2-րդ Թափաբաշ փողոց 12 հողամաս

01-006-0035-0009

5

2-րդ Թափաբաշ փողոց 14 հողամաս

01-006-0035-0010

6

Շ․ Ռուսթավելու փողոց թիվ 44 բնակելի տուն

01-006-0035-0012

7

Շ․ Ռուսթավելու փողոց 44 հողամաս

01-006-0035-0035

8

Ֆրիկի փողոց 15

01-006-0035-0004

9

2-րդ Թափաբաշ փողոց 2

01-006-0035-0005

10

Ս․ Հովհաննեսի փողոց 25

01-006-0505-0065

11

2-րդ Թափաբաշ փողոց 5ա

01-006-0505-0005

12

2-րդ Թափաբաշ փողոց 9ա բնակելի տուն

01-006-0505-0007

13

2-րդ Թափաբաշ փողոց 9բ

01-006-0505-0008

14

1-ին Թափաբաշ փողոց 21/23/ բնակելի տուն

01-006-0505-0010

15

Սուրբ Հովհաննեսի փողոց 23/1 բնակելի տուն

01-006-0505-0009

16

Սուրբ Հովհաննեսի փողոց 23/2

17

1-ին Թափաբաշ փողոց 23

18

1-ին Թափաբաշ փողոց 17

01-006-0505-0046

19

Կոզեռնի փողոց 1

01-006-0506-0058

01-006-0506-0059

20

Ֆրիկի փողոց 3

01-006-0506-0017

21

Ֆրիկի փողոց 3/3 հողամաս

22

Ռուսթավելի 42 հողամաս

01-006-0035-0011

23

Շ․ Ռուսթավելու փողոց փակուղի 44

01-006-0035-0013

24

2-րդ Թափաբաշ փողոց 8

01-006-0035-0017

25

Շ․ Ռուսթավելու փողոց փակուղի 44

01-006-0035-0034

26

Պարոնյան փողոց 46/3 հողամաս

01-006-0035-0037

27

2-րդ Թափաբաշ փողոց 6

01-006-0035-0019

28

Ֆրիկի փողոց 4

01-006-0507-0003

29

Ֆրիկի փողոց 4 գլխավոր փոստատան շենքի հետևում

01-006-0507-0005

30

Ֆրիկի փողոց 17

01-006-0035-0022

31

Ֆրիկի փողոց 17

32

Կոզեռնի փողոց 6/1 հողամաս

01-006-0035-0041

33

2-րդ Թափաբաշ փողոց 6 բնակելի տուն

01-006-0035-0043

34

Մ․ Սարյան փողոց 20/3 բնակելի տուն

01-006-0036-0655

35

Թափաբաշ փողոց 7

01-006-0505-0003

36

2-րդ Թափաբաշ փողոց 5բ

01-006-0505-0004

37

1-ին Թափաբաշ փողոց 19

01-006-0505-0011

38

2-րդ Թափաբաշ փողոց 10

01-006-0505-0051

39

Ս․ Հովհաննեսի փողոց 25/1

01-006-0505-0064

40

1-ին Թափաբաշ փողոց 14 հողամաս

01-006-0506-0001

41

Կոզեռնի փողոց 1/2

01-006-0506-0004

42

Ֆրիկի փողոց 13/1 ավտոլվացման կետ

01-006-0506-0066

43

Ֆրիկի փողոց 13/2

01-006-0506-0064

44

Կոզեռնի փողոց 1/3

01-006-0506-0065

45

Ֆրիկի փողոց 13 բնակելի տուն

01-006-0506-0005

46

1-ին Թափաբաշ փողոց 12

01-006-0506-0007

01-006-0506-0044

47

1-ին Թափաբաշ փողոց 12

01-006-0506-0044

01-006-0506-0045

48

Կոզեռնի փողոց 12/1 բնակելի տուն

01-006-0506-0008

49

Կոզեռնի փողոց 12/2 բնակելի տուն

50

Ֆրիկի փողոց 9

01-006-0506-0010

51

Ֆրիկի փողոց 5 բնակելի տուն

01-006-0506-0012

52

Ֆրիկի փողոց 5

01-006-0506-0013

53

Կոզեռնի փողոց 10/1 բնակելի տուն

01-006-0506-0016

54

Ֆրիկի փողոց 1 բնակելի տուն

01-006-0506-0018

55

Ֆրիկի փողոց 7 բնակելի տուն

01-006-0506-0020

56

Ֆրիկի 3/1

01-006-0506-0046

57

Ֆրիկի փողոց 3 բնակելի տուն

01-006-0506-0047

58

Ֆրիկի փողոց 3 բնակելի տուն

59

Մ․ Սարյան փողոց 22/3

01-006-0507-0007

60

Մ. Սարյան փողոց 22 մոտ գտնվող հողամաս

01-006-0507-0006

61

Ֆրիկի փողոց 11

01-006-0506-0011

62

Մ․ Սարյան փողոց 20/2

01-006-0036-0600

63

Պարոնյան փողոց 40/1

01-006-0940-0002

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


28.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 999-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (≈ 13200.54քմ)

 

Ներմուծեք նկարագրությունը_23546

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


28.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան