ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 351-Ա
ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. «Միջազգային համագործակցության գերմանական միության (GIZ)» կողմից կազմակերպվող՝ «Տվյալների կառավարում հանրային հատվածում» թեմայով դասընթացին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Տիգրան Արզոյանին 2024 թվականի մայիսի 20-25-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին):
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
20.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |