ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2024 թվականի N 717-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ , «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 212-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող՝ 5,011,971,790 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 3658.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (տարածքում առկա են նաև 5421,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ) և դրա զբաղեցրած, սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 717,944,022 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2.88463 հա հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 04112020-01-0192 վկայական) (այսուհետ՝ անշարժ գույք) և 7017110.13 դրամ սկզբնական արժեքով 30 հատ շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեում կառուցված` 76.778.878 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 978.1 քառ. մետր մակերեսով Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը և 78.244.078 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.12 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 06052024-04-0097 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և անշարժ գույքն ամրացնել, իսկ շարժական գույքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
2. Լիազոր մարմնի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել 1-ին կետում նշված անշարժ և շարժական գույքերի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ և շարժական գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):
4. Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ և շարժական գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով դրույթ, որ ընկերությունը լիազոր մարմնի համաձայնության դեպքում՝
1) սույն որոշման 3-րդ կետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքը կարող է հանձնել վարձակալության.
2) անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքով մատուցել ծառայություններ.
3) մասնակցել տեղական և միջազգային մրցաշարերի կազմակերպմանը:
5. Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 15-ի «Հողամասի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 212–Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ» բառերը.
2) որոշման նախաբանից հանել «և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 717-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ առ 01.01.2024 թ.
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միա-վորը |
Տարե-թիվը |
Քա-նակը |
Գինը (դրամ) |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Կուտակված մաշվածու-թյունը (դրամ) |
Հաշվե-կշռային արժեքը (դրամ) |
1. |
ԳԱԶ-31105 Սեդան ավտոմեքենա |
հատ |
2015 թ. |
1 |
4295000 |
4295000.00 |
4295000.00 |
0.00 |
2. |
Տեսախցիկ DS-2CD2420F-I |
հատ |
2016 թ. |
3 |
68333.33 |
204999.99 |
98094.51 |
106905.48 |
3. |
Տեսախցիկ DS-2CD2020F-I |
հատ |
2016 թ. |
3 |
72500 |
217500.00 |
104075.88 |
113424.12 |
4. |
Ցանցային բաժանարար JG537A HP 1910-8- PօE+Switcհ |
հատ |
2016 թ. |
1 |
179166.67 |
179166.67 |
126338.57 |
52828.10 |
5. |
Տեսագրող սարք DS-7608NI- E2+HDD seagate 2TB 64mbx2 |
հատ |
2016 թ. |
1 |
166666.67 |
166666.67 |
79751.63 |
86915.04 |
6. |
Թվային ընդունող և ձայնագրող սարք «Հիկվիժիոն» |
հատ |
2016 թ. |
1 |
40000 |
40000.00 |
15238.60 |
24761.4 |
7. |
Տեսախցիկ «Հիկվիժիոն» |
հատ |
2016 թ. |
4 |
35000 |
140000.00 |
53335.07 |
86664.93 |
8. |
Տեսախցիկ «Հիկվիժիոն» |
հատ |
2016 թ. |
2 |
20000 |
40000.00 |
15238.6 |
24761.4 |
9. |
Մոնիթոր LED 20 AQC 2043F |
հատ |
2012 թ. |
2 |
52500 |
105000.00 |
105000.00 |
0.00 |
10. |
Շարժական աթոռ |
հատ |
2012 թ. |
6 |
26462.8 |
158776.80 |
158776.80 |
0.00 |
11. |
Դրսի ցուցանակ Մարզական համալիր |
հատ |
2015 թ. |
1 |
980000 |
980000.00 |
589453.44 |
390546.56 |
12. |
Պատի ցուցանակ |
հատ |
2015 թ. |
2 |
95000 |
190000.00 |
114281.78 |
75718.22 |
13. |
Ցուցանակ |
հատ |
2016 թ. |
2 |
95000 |
190000.00 |
93261.28 |
96738.72 |
14. |
Բենզինային խոտհնձիչ 4HP |
հատ |
2016 թ. |
1 |
110000 |
110000.00 |
56375.59 |
53624.41 |
Ընդամենը |
30 |
7017110.13 |
5904221.75 |
1112888.38 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |