Գլխավոր տեղեկություն
Համար
N 1738-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1738-Ա

«14» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 15.03.2024 թվականին հայտարարված ԵՔ-ՀԲՄԽԾՁԲ-24/28 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի իրական շահառու հանդիսացող անձը, հանդիսանում է «Մելքոնյան Շին» ՍՊ ընկերության իրական շահառու, որը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:»:

Գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմը՝ Մասնակցի կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել: Գնահատող հանձնաժողովը ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչել հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին՝ «Բուլգարո» ՍՊ ընկերությանը:

Գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 06.05.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:

 Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

Տ. Ավինյան