Գլխավոր տեղեկություն
Համար
N 704-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2024 թվականի N 704-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի «Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 57-Ն որոշման հավելվածի`

1) 4-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետից հանել «պայմանագիր.» բառը,

բ. 4-րդ ենթակետում «սանիտարահիգիենիկ վիճակի» բառերը փոխարինել «մաքրության» բառով,

գ. 5-րդ ենթակետում «տեխնիկայի ապահովում» բառերը փոխարինել «ծառայություն» բառով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող հաստատությունների վարչատնտեսական մասի համակարգողները (այսուհետ՝ համակարգող) հաստատություններում վարչատնտեսական գործառույթները պատվիրակելու մասին հայտերը ներկայացնում են լիազոր մարմնին գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կենտրոնացված գնումների համար սահմանված կարգով և ժամկետներում, որոնց հիման վրա լիազոր մարմինը հայտարարում է համապատասխան գնման ընթացակարգեր:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2024 թվական: