ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 342-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 276,890,480 դրամ ընդհանուր արժողությամբ «Բնակելի տների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Նարինե և Գեղանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08270912) 2024 թվականի ապրիլի 22-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՀՀ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում՝ 1,635,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08404037) 2024 թվականի ապրիլի 22-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՆՏ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 272,530,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Արամե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08270782) 2024 թվականի ապրիլի 22-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 2,725,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
16.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 342-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմազավակ, ներկայումս Նալբանդյան համայնքում բնակվող, անշարժ գույք չունեցող ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում կառուցել թվով 4 բնակելի տուն՝ յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայր բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
276,890,480 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմազավակ, ներկայումս Նալբանդյան համայնքում բնակվող, անշարժ գույք չունեցող ընտանիքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում նախատեսվում է կառուցել թվով 4 բնակելի տուն (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով)՝ 272,530,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը․ 2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում թվով 4 բնակելի տների (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով) կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 2,725,300 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը․ 3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում թվով 4 բնակելի տների (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով) կառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ՝ 1,635,180 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) նախատեսվում է կատարել տարածքի ուղղաձիգ հարթեցում տների կառուցման համար, կառուցել թվով 4 բնակելի տուն (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով)՝ անցկացնել ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման ցանցերը, անցկացնել արտաքին ինժեներական ցանցերը, կատարել ներքին հարդարման աշխատանքները՝ 272,530,000 դրամի չափով․ 2) տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 2,725,300 դրամի չափով․ 3) հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում՝ 1,635,180 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Արմավիրի մարզպետի աշխատակազմ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
16.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|