Գլխավոր տեղեկություն
Համար
N 1709-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1709-Ա

«10» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի Հ.121-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի հ.121-Ա որոշման համաձայն՝ Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը, որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող, Անտառային փողոցի հ.1 (0.04հա հողամաս), Անտառային փողոցի հ.1ա (0.1953հա հողամաս), Անտառային փողոցի հ.13 (0.0313հա հողամաս), Անտառային փողոցի հ.139 (0.1հա հողամաս), Սարմենի փողոցի հ.19 (0.0563հա հողամաս), Ջրաշատ փողոցի հ.27 (0.0420հա հողամաս, 164.6քմ շինություն) և Սարմենի փողոցի հ.29 (0.0456հա հողամաս) հասցեներում գտնվող անշարժ գույքերը:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի հ.121-Ա որոշումը.

1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ Անտառային փողոցի հ.1 (0.04հա հողամաս), Անտառային փողոցի հ.1ա (0.1953հա հողամաս), Անտառային փողոցի հ.13 (0.0313հա հողամաս), Անտառային փողոցի հ.139 (0.1հա հողամաս), Սարմենի փողոցի հ.19 (0.0563հա հողամաս), Ջրաշատ փողոցի հ.27 (0.0420հա հողամաս, 164.6քմ շինություն) և Սարմենի փողոցի հ.29 (0.0456հա հողամաս) հասցեներում գտնվող անշարժ գույքերի համար։

2. Ընդունել ի գիտություն, որ նվիրաբերության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան