Գլխավոր տեղեկություն
Համար
N 1710-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1710-Ա

«10» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ՎԵՅՓ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահե Արամայիսի Մանուկյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով.

1. «ՎԵՅՓ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 2024 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԵՐԵՎԱՆ ՎԻՍԹԱՐՊԻ» (YEREVAN VՆերմուծեք նկարագրությունը_23454PE) ապրանքային նշանի մեջ օգտագործել Երևանի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումը ապրանքային նշանի անվանման մեջ օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան