Գլխավոր տեղեկություն
Համար
N 1605-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1605-Ա

«03» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.8 ՇԵՆՔԻ Հ.14 ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լ/ա Համբարձում Սմբատյանի դիմումը` Տերյան փողոցի հ.8 շենքի, սեփականության իրավունքով Գոհար Խզարչյանին պատկանող հ.14 շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02122021-01-0261 վկայական) գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-161687-23 եզրակացությունը.

1. Տերյան փողոցի հ.8 շենքի, սեփականության իրավունքով Գոհար Խզարչյանին պատկանող հ.14 շինության գործառական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /օժտված է կոմունալ հարմարություններով և շինության հատակագծային լուծումները համապատասխանում են բնակարանների համար «ՀՀՇՆ 31-01-2014» նախատեսված նորմերին և պահանջներին/:

2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել բնակելի նշանակության:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան