Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-108-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (06.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.580
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 28-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև 120 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

բազային տուրքի 15-ապատիկի չափով
   

մինչև 21 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

բազային տուրքի 3-ապատիկի չափով.

 

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև 120 օր ժամկետով գտնվելու

իրավունքով և մինչև մեկ տարի

վավերականության ժամկետով

բազային տուրքի 40-ապատիկի չափով
   

մինչև 60 օր ժամկետով գտնվելու

իրավունքով և մինչև 6 ամիս

վավերականության ժամկետով

բազային տուրքի 20-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև 120 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

բազային տուրքի 15-ապատիկի չափով
   

մինչև 21 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

բազային տուրքի 3-ապատիկի չափով.

 

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև 120 օր ժամկետով գտնվելու

իրավունքով և մինչև մեկ տարի

վավերականության ժամկետով

բազային տուրքի 40-ապատիկի չափով
   

մինչև 60 օր ժամկետով գտնվելու

իրավունքով և մինչև 6 ամիս

վավերականության ժամկետով

բազային տուրքի 20-ապատիկի չափով»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» կետը «19.1» թվից հետո լրացնել «, 19.2» թվով:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի 19-րդ կետում «19.1-րդ հոդվածում» բառերը փոխարինել «19.1-րդ և 19.2-րդ հոդվածներում» բառերով:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.2-րդ հոդվածով`

 

«Հոդված 19.2. 

Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիա տրամադրելու համար`

 

ա) զբոսավարների գործունեության

լիցենզիաների համար` տարեկան

բազային տուրքի 10-ապատիկի չափով.
   

բ) ուղեկցորդների գործունեության

լիցենզիաների համար` տարեկան

բազային տուրքի 10-ապատիկի չափով:
 

 

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`

 

ա) մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով.
   

բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով.

 

գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան 

բազային տուրքի 250-ապատիկի չափով.
   

դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան 

բազային տուրքի 100-ապատիկի չափով.

 

ե) հանգստյան և մասնագիտացված

ճամբարի կամ տան, պանսիոնի,

զբոսաշրջային, մանկապատանեկան,

ճամբարային բնակատեղի (համալիրի)`

   

I կարգի համար` տարեկան

II կարգի համար` տարեկան

III կարգի համար` տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով

բազային տուրքի 100-ապատիկի չափով

բազային տուրքի 50-ապատիկի չափով.

 

զ) զբոսաշրջային տան`

 

I կարգի համար` տարեկան

II կարգի համար` տարեկան

III կարգի համար` տարեկան

բազային տուրքի 15-ապատիկի չափով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

բազային տուրքի 5-ապատիկի չափով:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. մայիսի 18
Երևան
 ՀՕ-108-Ն