ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի N 660-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում ներառված գույքի միակողմանի ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
08.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 660-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի հասցեն |
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը |
Կադաստրային ծածկագիրը |
Հողամասի մակերեսը (հեկտար) |
Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) |
1. |
Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս, 27 հողամաս |
29042024-07-0173 |
07-010-0168-0005 |
0.4997 |
9 382 866.90 |
2. |
Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս, 28 հողամաս |
29042024-07-0176 |
07-010-0168-0004 |
0.4997 |
9 382 866.90 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
08.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|