Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.06.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5468/05/21

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5468/05/21

Նախագահող դատավոր՝

 Ա. Սարգսյան

Դատավորներ՝

 Կ. Ավետիսյան

 Կ. Բաղդասարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

ք․ ՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի ապրիլի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17102022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սուրեն Հայրապետյանի ընդդեմ Ծառայության` հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որոշումները մասնակի վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սուրեն Հայրապետյանը պահանջել է ճանաչել թիվ 04536748, թիվ 04546875, թիվ 04684421, թիվ 04700026, թիվ 05044153, թիվ 05161832, թիվ 05164225 և թիվ 05564313 կատարողական վարույթներով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, և որպես հետևանք` արգելանք դնելու մասով վերացնել նշված կատարողական վարույթների շրջանակներում կայացված «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 14102021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17102022 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14102021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Ժաննա Մկրտչյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության վարչական ակտի հարկադիր կատարման մասին գրությունները ստանալով, ստուգելով դրանց համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված պահանջներին և համոզվելով, որ առկա չէ դրանք «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 31.1-րդ հոդվածի հիման վրա վերադարձնելու հիմքերը՝ Ծառայությունն իրավաչափորեն հարուցել է կատարողական վարույթ և կիրառել արգելանք: Ավելին՝ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման մեջ նշված ապացույցները կարող էին պահանջվել նաև համապատասխան վարչական ակտերը կայացրած վարչական մարմնից, եթե առկա է կասկած Ծառայության ներկայացրած փաստաթղթերի իսկության վերաբերյալ։

 Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի մեկնաբանություններին հակասող մեկնաբանությամբ է կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը՝ հարկադիր կատարման ենթակա որոշումները վերադարձված լինելու և ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու փաստերի վերաբերյալ ապացույցները չհամարելով բավարար այդ որոշումների ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատելու համար։

Վերաքննիչ դատարանը գնահատել է Ծառայության գործողությունների իրավաչափությունը, այն է՝ արդյո՞ք վարչական ակտի հասցեատերը եղել է պատշաճ ծանուցված, ինչը դուրս է հարկադիր կատարողի իրավասության, հետևաբար նաև պատասխանատվության շրջանակից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.10.2022 թվականին կայացրած որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734, թիվ 1908943672, թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումների համաձայն՝ Սուրեն Հայրապետյանը կատարված իրավախախտումների համար ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 58, 63, 68, 73, 77, 81, 85, 89):

2) Թիվ RD094884943AM («Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784 որոշում), թիվ RD089026015AM («Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1908969734 որոշում), թիվ RD088772568AM («Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1908943672 որոշում) բեռնային համարներով փոստային ծրարների համաձայն՝ Սուրեն Հայրապետյանին ուղղված փոստային առաքանիները վերադարձվել են «չպահանջված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 59, 64, 69):

3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից արված քաղվածքի համաձայն՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734, թիվ 1908943672, թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումները տեղադրվել են կայքում (հատոր 1-ին, գ.թ. 55):

4) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը թիվ 05564313, թիվ 05164225, թիվ 05161832, թիվ 05044153, թիվ 04700026, թիվ 04684421, թիվ 04546875, թիվ 04536748 գրություններով դիմել է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734, թիվ 1908943672, թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումներով նշված դրամական պահանջների կատարումն ապահովելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 56, 61, 66, 71, 75, 79, 83, 87):

5) ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումներով հարուցվել են թիվ 05564313, թիվ 05164225, թիվ 05161832, թիվ 05044153, թիվ 04700026, թիվ 04684421, թիվ 04546875, թիվ 04536748 կատարողական վարույթները` Սուրեն Հայրապետյանից հօգուտ պետական բյուջեի վարչական տույժ նշանակելու մասին որոշումներով նշված գումարները, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձելու մասին: Նշված գումարների չափով արգելանք է դրվել Սուրեն Հայրապետյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 57, 62, 67, 72, 76, 80, 84, 88):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6612/05/21 վարչական գործով 15122021 թվականի, թիվ ՎԴ/1140/05/21 վարչական գործով 22072021 թվականի, թիվ ՎԴ/3227/05/21 վարչական գործով 16032022 թվականի, թիվ ՎԴ/9969/05/21 վարչական գործով 11032022 թվականի, թիվ ՎԴ/9963/05/21 վարչական գործով 24032022 թվականի, թիվ ՎԴ/9501/05/21 վարչական գործով 17112021 թվականի, թիվ ՎԴ/9515/05/21 վարչական գործով 17022022 թվականի, թիվ ՎԴ/9522/05/21 վարչական գործով 17112021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռներում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման առանձնահատկություններին։

 

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը: Նշված հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը (․․․):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող (․․․) փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, և գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վարչական ակտերի հարկադիր կատարման վարույթի մեկնարկի, այսինքն՝ վարչական ակտի հարկադիր կատարման իրավահարաբերության ծագման և ըստ այդմ՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման համար անհրաժեշտ է Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և նույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված գրության ու դրան կից ապացույցների առկայությունը: Այսինքն՝ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով Ծառայությունն իրավասու է հարուցել կատարողական վարույթ, իսկ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը ծագում է հետևյալ փաստական հիմքերի համակցությամբ.

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայություն է ներկայացվել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող կատարման վերաբերյալ գրություն,

- վերը նշված գրությունը ներկայացվել է Ծառայություն՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել են այդ ակտի մասին Օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Վերը նշված պահանջներից որևէ մեկի պահպանված չլինելու դեպքում հարկադիր կատարողը պետք է իրացնի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունը: Հետևում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը կարող է ծագել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով նշված վերադարձի հիմքերի բացակայության դեպքում։

 Վճռաբեկ դատարանը ստորև անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հավաստող անհրաժեշտ ապացույցների շրջանակին:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։ Վերջինիս 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ։

 Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հատուկ կանոններ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով։

 Իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 283-րդ հոդվածը սահմանում է «(․․․) Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝ 1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին. 2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, և այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված. 3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը. 4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:

 Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) և գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը ևս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով: Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը (...)»:

 Այսպես՝ օրենսդրի կողմից, որպես վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու առաջնային եղանակ նախատեսվել է որոշումն անձամբ հանձնելը վարչական ակտի մասին իրազեկելու մյուս եղանակները կիրառելի են այն դեպքում, երբ բացակայում է այն հասցեատիրոջն անձամբ հանձնելու եղանակը կիրառելու հնարավորությունը։ Այս եղանակով վարչական ակտը հանձնելու դեպքում իրազեկման փաստը հաստատող պատշաճ ապացույցներ են

 -հասցեատիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը, որով հավաստվում է տվյալ որոշումը հասցեատիրոջն անձամբ հանձնելու փաստը,

 -եթե հասցեատերը հրաժարվել է ստանալ որոշումը, ապա փաստաթուղթ, որի վրա առկա է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց,

 -եթե որոշումն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին (պաշտոնական էլեկտրոնային փոստի հասկացությունը բացահայտված է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում), ապա ապացույցներ առ այն, որ վարչական ակտն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և հասցեատերը կարդացել է տվյալ տեղեկատվությունը («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ եթե առկա է կողմերի համաձայնությունը՝ ապա միայն ապացույց հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս),

 -եթե հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ և ներկայացրել է գրավոր դիմում ծանուցումն իր էլեկտրոնային փոստին կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով ուղարկելու վերաբերյալ, ապա ապացույցներ առ այն, որ որոշումն ուղարկվել է հասցեատիրոջն այդ միջոցով և ստացվել է վերջինիս կողմից։

 Վերը նշված միջոցներից որևէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասեցատիրոջն իրազեկելու հնարավորության բացակայության դեպքում, վարչական մարմնի կողմից պետք է իրականացվեն Օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բոլոր գործողությունները՝ հետևյալ հերթականությամբ.

 1) Նախ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ անձի հաշվառման հասցեն հանդիսանում է պատշաճ ծանուցման հասցե այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթի նյութերում առկա չէ այնպիսի ապացույց, որով հիմնավորվում է, որ ակտի հասցեատերը հայտնել է ծանուցման այլ հասցե, իսկ վարչական վարույթի նյութերում այդպիսի ապացույցի առկայության դեպքում անձի հաշվառման հասցեով որոշումն ուղարկելը չի կարող դիտարկվել որպես պատշաճ իրազեկում:

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատվիրված նամակով ակտի հասցեատիրոջը հանձնելու դեպքում իրազեկման փաստի վերաբերյալ պատշաճ ապացույց է հետադարձ ծանուցումը՝ հասցեատիրոջ ստորագրությամբ։

 2) Այնուհետև՝ եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

 Այս դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստվում է հետևյալ ապացույցների միաժամանակյա առկայությամբ

 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 30082006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նաև պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված CN 15 բլանկը, որում նշվում են առաքանու վերադարձման պատճառները (անհայտ, տեղափոխված, թերի հասցե, մերժված կամ չի պահանջվել) և վերադարձման ամսաթիվը, և

 - որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) տեղադրված լինելու փաստը հավաստող ապացույցը։

 Ընդ որում նշված ապացույցները պետք է ժամանակագրական առումով միմյանց հաջորդեն, այսինքն՝ որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կարող է տեղադրվել միայն առաքանին՝ CN 15 բլանկի հետ միասին վարչական ակտը կայացրած վարչական մարմին վերադարձվելուց հետո այլ կերպ՝ CN 15 բլանկի վրա նշված՝ առաքանու վերադարձման ամսաթիվը պետք է նախորդի որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու ամսաթվին։ Այլապես, օրենքով սահմանված իրազեկման կարգը համարվում է խախտված, որպիսի պայմաններում տվյալ ծանուցումը չի կարող համարվել պատշաճ ծանուցում, հետևաբար նաև տվյալ որոշումը չի կարող համարվել ուժի մեջ մտած։

 Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը մտնում է ուժի մեջ՝

 1) որոշումը հասցեատիրոջը հանձնելու (ստանալու) օրվան հաջորդող օրը,

 2) որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ որոշումը տեղադրելուն հաջորդող վեցերորդ օրը:

Վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ է բովանդակում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը։ Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` վարչական բողոքը կարող է բերվել` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում (…):

 Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտն անբողոքարկելիության հատկանիշ ձեռք է բերում այն պահից, երբ վարչական ակտի հասցեատիրոջ համար սպառվում են վարչական և դատական ընթացակարգերով տվյալ վարչական ակտը վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետները: Հաշվի առնելով, որ այդ ժամկետների հոսքի համար ելակետ է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն անբողոքարկելի է դառնում վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի ավարտին հաջորդող օրը։

 Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստող վերոհիշյալ ապացույցներից որևէ մեկի (կամ համակցության) առկայությունն անհրաժեշտ պայման է հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու համար։ Իսկ այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը հավաստվում է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու համար անհրաժեշտ՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի սպառված լինելու փաստի ուժով։ Սահմանված կարգով վարչական ակտի մասին կողմին չիրազեկելու, հետևապես այդ ակտի ուժի մեջ չմտնելու և անբողոքարկելի չդառնալու պարագայում հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն չի կարող ծագել։

 Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ կատարողական վարույթ հարուցելու փուլում հարկադիր կատարողի գործողությունների շրջանակը սահմանափակվում է այն փաստաթղթերի, ապացույցների ստուգմամբ, որոնք վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան։ Լրացուցիչ փաստաթղթեր, ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ հարկադիր կատարողն օժտված չէ։

ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին անդրադարձել է թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականին կայացված որոշմամբ։ Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին և անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (տե՛ս, Հայկ Ալումյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշումը):

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս հայցատեսակով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի քննության շրջանակներում դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունն իրացնելու հիմքերի բացակայության պայմաններում, այլ կերպ՝ արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս հարկադիր կատարողն իր տրամադրության տակ ունեցել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը, բավարար ապացույցներ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու և անբողոքարկելի դարձած լինելու վերաբերյալ, ինչպես նաև սահմանված ժամկետում ներկայացված և պահանջներին համապատասխանող՝ վարչական ակտը կայացրած վարչական մարմնի կատարման վերաբերյալ գրությունը։

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, եթե առկա է հետևյալ իրավիճակներից որևէ մեկը

 - Ծառայությանը չի ներկայացվել հարկադիր կատարման ենթակա որոշումը,

 -Ծառայությանը չեն ներկայացվել որոշման մասին իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստի վերաբերյալ ապացույց (ապացույցներ),

 -որոշման մասին իրազեկման փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցներն ամբողջական կամ բավարար չեն վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատված համարելու համար (օրինակ՝ ներկայացված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 30082006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նաև պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված CN 15 բլանկը, սակայն ներկայացված չէ որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ ապացույց կամ հակառակը, կամ CN 15 բլանկի վրա նշված վերադարձի ամսաթիվը հաջորդում է վարչական ակտը կայքում տեղադրելու ամսաթվին),

 -ուժի մեջ մտած որոշումը դեռևս անբողոքարկելի չի դարձել, այն է՝ չի ավարտվել տվյալ որոշումը վարչական և դատական կարգով բողոքարկելու ժամկետը,

 -դրամական պահանջները ներկայացվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ,

 -Ծառայությանը ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին։

 Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ եթե ըստ վարչական մարմնի կողմից Ծառայություն ներկայացված համապատասխան ապացույցների՝ հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը և (կամ) անբողոքարկելի դառնալու ամսաթիվը չեն համընկնում վարչական մարմնի կողմից ներկայացված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կատարման վերաբերյալ գրության մեջ նշված՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դարձած լինելու ամսաթվերին, ապա նման անհամապատասխանությունը չի բացառում հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը, եթե վարչական ակտի իրազեկման վերաբերյալ ապացույցներից միանշանակորեն հետևում է, որ գրությունը հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու պահի դրությամբ կատարման ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատշաճ ծանուցված է, ըստ այդմ ուժի մեջ մտած ու անբողոքարկելի դարձած է։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննությունը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն այն է՝ առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Սուրեն Հայրապետյանը պահանջել է ճանաչել թիվ 04536748, թիվ 04546875, թիվ 04684421, թիվ 04700026, թիվ 05044153, թիվ 05161832, թիվ 05164225 և թիվ 05564313 կատարողական վարույթներով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, և որպես հետևանք` արգելանք դնելու մասով վերացնել նշված կատարողական վարույթների շրջանակներում կայացված «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումները:

Դատարանը 14.10.2021 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ դրամական պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ գրություններին կից չեն ներկայացվել վարչական տույժ նշանակելու մասին որոշումների մասին Սուրեն Հայրապետյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող բավարար ապացույցներ, հետևաբար առկա են եղել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված` հանրային իրավական դրամական պահանջների կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմնին վերադարձնելու հիմքերը։

Վերաքննիչ դատարանը, 1710.2022 թվականի որոշմամբ մերժելով Ծառայության վերաքննիչ բողոքը, ընդգծել է, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ 05564313, թիվ 05164225, թիվ 05161832, թիվ 05044153, թիվ 04700026, թիվ 04684421, թիվ 04546875, թիվ 045367448 գրությունների հետ միասին Ծառայություն են ներկայացվել դրամական պահանջները հավաստող թիվ 1909577784, թիվ 1908969734, թիվ 1908943672, թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807896152, թիվ 1807924631 որոշումների մասին օրենքով սահմանված կարգով հասցեատիրոջն իրազեկելը կամ պատշաճ ծանուցելը և այդ ակտի ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Ծառայությունը 11.06.2021 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել «ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ 05564313, թիվ 05164225, թիվ 05161832, թիվ 05044153, թիվ 04700026, թիվ 04684421, թիվ 04546875, թիվ 045367448 գրությունները, թիվ 05564313, թիվ 05164225, թիվ 05161832, թիվ 05044153, թիվ 04700026, թիվ 04684421, թիվ 04546875 և թիվ 04536748 կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշումները, «Չպահանջված» նշումով վերադարձված լինելու մասին թիվ RD094884943AM, թիվ RD089026015AM, թիվ RD088772568AM փոստային առաքանիները, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից քաղվածքը (․․․): Մինչդեռ, չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1909577784, թիվ 1908969734, թիվ 1908943672, թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումները պարունակող ծրարների վրա նշված հասցեն հանդիսացել է հայցվորի հաշվառման հասցեն և մինչև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը միաժամանակ ուղարկված է եղել հայցվորի հաշվառման հասցեով»:

 Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վերը նշված որոշումների հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ կատարողական վարույթների նյութերում բացակայել է պարտավոր անձի հաշվառման հասցեի վերաբերյալ որևէ ապացույց։

 Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտը կայացրած մարմնի կողմից Ծառայություն ներկայացվող փաստաթղթերի շարքում վարչական ակտի հասցեատիրոջ հաշվառման հասցեի վերաբերյալ ապացույց ներառված չէ։ Վարչական ակտը կայացրած մարմինը չի կրում հաշվառման հասցեի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն, իսկ հարկադիր կատարողն էլ սահմանափակվում է այն փաստաթղթերի շրջանակով, որոնք օրենքի պահանջներին համապատասխան ենթակա են ներկայացման վարչական ակտը կայացրած մարմնի կողմից։ Հետևաբար, հաշվառման հասցեի վերաբերյալ ապացույցի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ Ծառայության կողմից փաստաթղթերը վերադարձնելու լիազորության իրացման համար և ըստ այդմ՝ հանգեցնել հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայության։

 Ավելին, Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ կատարման վերաբերյալ գրությունը, ի թիվս այլնի, ներառում է տեղեկություն պարտավոր անձի բնակության հասցեի վերաբերյալ։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

 «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (․․․)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով: Ռեգիստրի ստեղծման և վարման սկզբունքներից է մշտական բնակության միայն մեկ վայրում բնակչի հաշվառման սկզբունքը («Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)։ Նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է «1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անձնական տվյալները. (…) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն (․․․)»։ Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է «1. Ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն (․․․): Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում»։ Ընդ որում, նշված պարտականությունը չկատարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1951-րդ հոդված«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր կացարանում մշտական բնակություն հաստատելու մասին բնակչի դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է ինչպես կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, այնպես էլ այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Պաշտոնական տեղեկացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը հաշվառումից հանում է այդ բնակչին և նրա անձնական հաշվառման տվյալները պաշտոնապես ուղարկում է բնակչի մշտական բնակության նոր վայրի տեղական ռեգիստր վարող մարմին:

 Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ «բնակության վայրի հասցե» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածում «հաշվառման հասցե» հասկացություններն իրենց բովանդակային ծավալով համընկնում են։ Հետևաբար, կատարման վերաբերյալ գրության մեջ պարտավոր անձի բնակության վայրի մասին նշումը բավարար է պարզելու համար՝ արդյոք հասցեն, որին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ պատվիրված նամակով ուղարկվել է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը, հանդիսանում է պարտավոր անձի հաշվառման հասցեն։

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734, թիվ 1908943672, թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումներով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման իրավահարաբերության առկայության ապացույցներ՝ Ծառայության կողմից Դատարան են ներկայացվել

- ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ Ծառայությանն ուղղված թիվ 05564313, թիվ 05164225, թիվ 05161832, թիվ 05044153, թիվ 04700026, թիվ 04684421, թիվ 04546875, թիվ 04536748 գրությունները՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734, թիվ 1908943672, թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումներով նշված դրամական պահանջների կատարումն ապահովելու վերաբերյալ նշված գրություններում որպես պարտավոր անձի հասցե նշված է «ք Երևան, Արաբկիր, Օրբելի եղբայրներ փ, 4 Շ 67»,

- «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734, թիվ 1908943672, թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումները,

- դրամական պահանջների կատարումն ապահովելու վերաբերյալ գրություններում նշված բնակության վայրի հասցեով Սուրեն Հայրապետյանին ուղարկված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734 և թիվ 1908943672 որոշումների փոստային առաքանիները վերջինիս կողմից ստացված չլինելու և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն վերադարձված լինելու ապացույցները՝ CN 15 բլանկները՝ «չպահանջված» նշումով,

- «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734, թիվ 1908943672, թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու վերաբերյալ ապացույցը։

Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Ծառայություն ներկայացված փաստաթղթերի մեջ առկա չեն Օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ հարկադիր կատարման ենթակա որոշումները հասցեատիրոջն առձեռն հանձնելու հնարավորության առկայության վերաբերյալ ապացույցներ։

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա Ծառայության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված ապացույցների գնահատման արդյունքում, եզրահանգում է, որ այդ ապացույցների միջոցով հաստատվում է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734 և թիվ 1908943672 որոշումների հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը նշված որոշումների պարագայում ներկայացվել են բավարար ապացույցներ՝ իրավահարաբերության առկայությունը հաստատված համարելու համար, այն է՝ հարկադիր կատարման ենթակա որոշումները, օրենքի պահանջներին համապատասխանող և օրենքով սահմանված ժամկետում ներկայացված կատարման վերաբերյալ գրությունները, գրություններում նշված հասցեով Սուրեն Հայրապետյանին նշված որոշումներն ուղարկելու, դրանք վարչական մարմին վերադարձվելու և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու վերաբերյալ։ Թիվ 1909577784 որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվել է 16072019 թվականին, ուժի մեջ է մտել 22072019 թվականին, անբողոքարկելի է դարձել 24092019 թվականին, կատարման վերաբերյալ գրությունը Ծառայություն է ներկայացվել 07112019 թվականին, թիվ 1908969734 և թիվ 1908943672 որոշումները կայքում տեղադրվել են 07022019 թվականին, ուժի մեջ են մտել 13022019 թվականին, անբողոքարկելի են դարձել 16042019 թվականին (վիճարկման երկամսյա ժամկետի ավարտը համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ), կատարման վերաբերյալ գրությունները Ծառայություն են ներկայացվել 17052019 թվականին։ Այսինքն՝ առկա են բոլոր պայմանները նշված որոշումներով նախատեսված դրամական պահանջների հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը հաստատված համարելու համար։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734 և թիվ 1908943672 որոշումներով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման։

Ինչ վերաբերում է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումներին, ապա ներկայացված ապացույցները ներառում են նշված որոշումները, օրենքի պահանջներին համապատասխանող և օրենքով սահմանված ժամկետում ներկայացված կատարման վերաբերյալ գրություններ, որոշումները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու վերաբերյալ ապացույց։ Նշված որոշումների պարագայում բացակայում են դրանց հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ՝ որոշումները Սուրեն Հայրապետյանին ուղարկված լինելու և վերադարձված լինելու վերաբերյալ ապացույցը՝ CN 15 բլանկը։ Մինչդեռ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածին համապատասխան՝ վարչական ակտի միայն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու հանգամանքը բավարար չէ վարչական ակտի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու համար օրենքով սահմանված կարգով իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտնելու փաստը կարող է հաստատված համարվել, եթե միայն առկա է ապացույց առ այն (CN 15 բլանկը՝ վերադարձնելու պատճառի վերաբերյալ նշումով), որ մինչև որոշման՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելը, այն ուղարկվել է պարտավոր անձին և վերադարձվել է որոշումը կայացրած վարչական մարմին։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808802380, թիվ 1808169770, թիվ 1808151515, թիվ 1807924631, թիվ 1807896152 որոշումներով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, և այդ կապակցությամբ ստորադաս դատարանների եզրահանգումն իրավաչափ է։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734 և թիվ 1908943672 որոշումների առնչությամբ թիվ 05564313, թիվ 05164225 և թիվ 05161832 կատարողական վարույթներով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջները բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը, այդ մասով ևս անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտեր, ուստի այդ մասով սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել են ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6612/05/21 վարչական գործով 15122021 թվականի, թիվ ՎԴ/1140/05/21 վարչական գործով 22072021 թվականի, թիվ ՎԴ/3227/05/21 վարչական գործով 16032022 թվականի, թիվ ՎԴ/9969/05/21 վարչական գործով 11032022 թվականի, թիվ ՎԴ/9963/05/21 վարչական գործով 24032022 թվականի, թիվ ՎԴ/9501/05/21 վարչական գործով 17112021 թվականի, թիվ ՎԴ/9515/05/21 վարչական գործով 17022022 թվականի, թիվ ՎԴ/9522/05/21 վարչական գործով 17112021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռները, որոնցով հարկադիր կատարման ենթակա վարչական ակտերը «Չպահանջված» գրառմամբ վերադարձվելու և ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու փաստերի համակցությունը դիտվել է բավարար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով ակտի հասցեատիրոջ ծանուցված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար։ Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը, «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909577784, թիվ 1908969734 և թիվ 1908943672 որոշումները վերադարձված լինելու և ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու փաստերի վերաբերյալ ապացույցների առկայության պայմաններում հետևություն է կատարել այդ որոշումների ուժի մեջ մտած չլինելու և ըստ այդմ՝ այդ որոշումների հիման վրա հարուցված կատարողական վարույթներով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայության վերաբերյալ։

Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայության վերաբերյալ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած՝ հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

Հաշվի առնելով, որ Սուրեն Հայրապետյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 4-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մասնակիորեն մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Սուրեն Հայրապետյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17102022 թվականի որոշումը և այն փոփոխել. Սուրեն Հայրապետյանի հայցն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ թիվ 04536748, թիվ 04546875, թիվ 04684421, թիվ 04700026, թիվ 05044153, թիվ 05161832, թիվ 05164225 և թիվ 05564313 կատարողական վարույթներով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, և որպես հետևանք` արգելանք դնելու մասով նշված կատարողական վարույթների շրջանակներում կայացված «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումները վերացնելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն։ Ճանաչել թիվ 04536748, թիվ 04546875, թիվ 04684421, թիվ 04700026 և թիվ 05044153 կատարողական վարույթներով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, և որպես հետևանք` վերացնել արգելանք դնելու մասով նշված կատարողական վարույթների շրջանակներում կայացված «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումները։ Մնացած մասով հայցը մերժել։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

լ. Հակոբյան

ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան