Գլխավոր տեղեկություն
Համար
N 1481-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.04.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1481-Ա

«23» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏար

Ա. Փամբուխչյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

23.04.2024թ.

հ. 1481-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Ռուբեն Փաշինյան

Նոր Խարբերդի այգետարածք, 123-րդ տեղամաս

հողամաս

Ռուբեն Փաշինյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 123-րդ տեղամասում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 07.11.2023թ. հ.Հ-14295 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.123/11

01011NGXL2WY

 

2

Սմբատ Պետրոսյան

/լիազորված անձ/

Բորիկ Հովհաննիսյան

Նոր Խարբերդի այգետարածք

հողամաս

Բորիկ Հովհաննիսյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.12.2023թ. հ.Հ-16344 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 4-րդ փողոց, հ.136

01011XFPPKSP

 

3

Սևակ Օհանջանյան

Վ. Ավանեսովի փողոց, հ.6 շենք, հ.37

բնակարան

Սևակ Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Ավանեսովի փողոցի հ.6 շենքի հ.37 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.15032024-01-0279, ընդհ. բաժ.՝ 4,2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 23.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վառլամ Ավանեսովի փողոց, հ.6 շենք, բն.37/1

01005JLG3YSU

0087

4

Սևակ Օհանջանյան

Վ. Ավանեսովի փողոց, հ.6 շենք, հ.37

բնակարան

Սևակ Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Ավանեսովի փողոցի հ.6 շենքի հ.37 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.15032024-01-0279, ընդհ. բաժ.՝ 4,2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 40.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վառլամ Ավանեսովի փողոց, հ.6 շենք, բն.37/2

01005HL2HJCL

0087

5

Վահե Օհանջանյան

Շարուրի (Շահվերդյան) փողոց, հ.28 շենք, հ.3

բնակարան

Վահե Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Շարուրի (Շահվերդյան) փողոցի հ.28 շենքի հ.3 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30012024-01-0037, ընդհ. բաժ.՝ 1.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 38.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շարուրի փողոց, հ.28 շենք, բն.3/1

01011NV5EM4X

0043

6

Էդուարդ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

Լիանա Աթոյան

Հ. Էմինի /Վատուտինի/ փողոց, հ.13

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.02.2024թ. հ.1750 վկայագրով Լիանա Աթոյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Հ. Էմինի /Վատուտինի/ փողոցի հ.13 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հ. Էմինի փողոց, հ.3/6

01003TYFXDCJ

 

7

«ՎԱՐՍՇԻՆ» ՍՊԸ

Գ. Շերամի փողոց, հ.62, հ.62/1, հ.71/2 և հ.71/3

հողամաս

«ՎԱՐՍՇԻՆ» ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Շերամի փողոցի հհ.62, 62/1, 71/2 և 71/3 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.02102023-01-0018, 19042024-01-0088, 22122022-01-0226 և 23122022-01-0455/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Շերամի փողոց, հ.62

01007N9TGMTQ

 

8

Էդգար Գևորգյան

/լիազորված անձ/

Գուրգեն, Տաթևիկ, Մարի Ասրիյաններ և Հասմիկ Եգանյան

Բագրատունյաց փողոց, հ.8 շենք, հ.74

տարածք

Գուրգեն, Տաթևիկ, Մարի Ասրիյաններին և Հասմիկ Եգանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Բագրատունյաց փողոցի հ.8 շենքի հ.74 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.29112023-01-0302/ բաժանման հատակագծով առանձնացվող 76.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բագրատունյաց փողոց, հ.8 շենք, շինություն հ.74/1

01011CJDZJBN

 

9

Էդգար Գևորգյան

/լիազորված անձ/

Գուրգեն, Տաթևիկ, Մարի Ասրիյաններ և Հասմիկ Եգանյան

Բագրատունյաց փողոց, հ.8 շենք, հ.74

տարածք

Գուրգեն, Տաթևիկ, Մարի Ասրիյաններին և Հասմիկ Եգանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Բագրատունյաց փողոցի հ.8 շենքի հ.74 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.29112023-01-0302/ բաժանման հատակագծով առանձնացվող 80.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բագրատունյաց փողոց, հ.8 շենք, շինություն հ.74/2

01011UGVAQYY

 

10

Ռոմի Ալիյան

Սիլիկյան թաղամաս, 6-րդ փողոց, հ.2

հողամաս

Անշարժ գույքի մասի առանձնացման և առանձնացվող մասի նվիրատվության 15.11.2023թ. հ.10797 պայմանագրով, Ռոմի Ալիյանին նվիրած Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի հ.2 հասցեում գտնվող 57.3քմ մակերեսով հողամասին /հիմք՝ 16.04.2024թ. հ.3356 պարտավորագիր/ տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.5/1

01001SJD7B2T

 

11

Վահագն Նահապետյան

/լիազորված անձ/

Արման Վարդանյան

/սեփականատեր/

Դավթաշեն 4-րդ թաղամաս, հ.33 շենք, հ.30

բնակարան

Արման Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.33 շենքի հ.30 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.18042024-01-0046, ընդ. բաժ. 1.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 38.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս, հ.33 շենք, բն.30/1

01004MV5WWBC

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏար

Ա. Փամբուխչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան