Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 406-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 879-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 879-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02574662) «Դիջիթեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02260425) 2024 թվականի մայիսի 23-ին կնքված N ԴՀ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 1000 էկո պայուսակի մատակարարում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի N 879-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 406-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 879-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԴԵՊԻ ՀԱՅՔ»

 

1.

Ծրագրի նպատակը

Զարգացնել և ամրապնդել սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծել հայրենիքում և բարձրացնել Սփյուռքի երիտասարդների ազգային

ինքնագիտակցությունը։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության

հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հովնանյան հիմնադրամ - ԱՄՆ, Նյու Ջերսի

4.

Ծրագիրը կատարողը

«Դեպի Հայք» հիմնադրամ, ՀՎՀՀ՝ 02574662, Հայաստանի Հանրապետություն,

քաղաք Երևան, Հանրապետության 37

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,212,300,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հիմնադրամը կարող է ունենալ հնարավոր և փաստացի շահառուներ։ Հիմնադրամի շահառուներն են համարվում ՀՀ, արտասահմանյան երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց օգտին կարող են կատարվել որոշակի վճարումներ կամ մատուցվել ծառայություններ, Հայաստանի և սփյուռքահայ երիտասարդները, կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպությունները, հասարակության սոցիալապես անապահով,

կարիքավոր և խոցելի խմբերը, ընտանիքներն ու անձինք։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հիմնադրամը կազմակերպում է 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների այցեր Հայաստան՝ կամավորական աշխատանքի և այդ միջոցով Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կամավոր աշխատում է Հայաստանում գործող տարբեր կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպություններում, որի շահառուների թվում են սոցիալապես անապահով անձինք և երեխաներ։ Կամավորներն ապրում են Հայաստանում երկու ամսից մինչև մեկ տարի։ Բացի շաբաթը 30 /երեսուն/ ժամ կամավորական աշխատանքից՝ երեկոյան ժամերին «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպում է հայերեն լեզվի դասընթացներ և սեմինարներ նրանց կամավորությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Կամավորներն օթևանում են մեր հյուրընկալ ընտանիքների ցանցում։ Տարեկան կտրվածքով «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրով Հայաստան է այցելում մոտ 200 կամավոր, որոնցից շուրջ 130-ն օթևանում է հյուրընկալ ընտանիքների մեր ցանցում։ Կամավորները միջինում մնում են երեքից չորս ամիս։

1․ 2024 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

1) ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին ՝ 88,000,000 դրամ.

2) տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 39,000,000 դրամ.

3) շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 4,000,000 դրամ.

4) այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 5,000,000 դրամ.

5) hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 40,600,000 դրամ.

6) աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 15,000,000 դրամ.

7) կոմունալ ծախսեր՝ 3,900,000 դրամ.

8) հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 11,000,000 դրամ.

9) վեբ կայքի սպասարկում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, համատեղակայում, դատա պրո, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում ՝ 15,800,000 դրամ.

10) գրենական, տնտեսական ապրանքներ՝ 2,000,000 դրամ.

11) ուղևորափոխադրման ծախսեր՝ 3,600,000 դրամ.

12) գրասենյակային ծախսեր՝ 11,360,000 դրամ:

2․ 2025 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

1) ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ.

2) տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 39,000,000 դրամ.

3) շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 4,000,000 դրամ.

4) այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 5,000,000 դրամ.

5) hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 40,600,000 դրամ.

6) աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 18,000,000 դրամ.

7) կոմունալ ծախսեր՝ 3,900,000 դրամ.

8) հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 11,000,000 դրամ.

9) վեբ կայքի սպասարկում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, համատեղակայում, դատա պրո, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում ՝ 15,800,000 դրամ.

10) գրենական, տնտեսական ապրանքներ՝ 2,000,000 դրամ.

11) ուղևորափոխադրման ծախսեր՝ 3,600,000 դրամ.

12) գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,860,000 դրամ.

13) աուդիտորական ծառայություն՝ 1,500,000 դրամ:

3․ 2026 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

1) ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ.

2) տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 39,000,000 դրամ.

3) շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 4,000,000 դրամ.

4) այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 5,000,000 դրամ.

5) hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 40,600,000 դրամ.

6) աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 18,000,000 դրամ.

7) կոմունալ ծախսեր՝ 3,900,000 դրամ.

8) հաշվապահական հաշվառում, և իրավաբանական խորհրդատվություն՝ 11,000,000 դրամ.

9) վեբ կայքի սպասարկում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, համատեղակայում, դատա պրո, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում ՝ 15,800,000 դրամ.

10) գրենական, տնտեսական ապրանքներ՝ 2,000,000 դրամ.

11) ուղևորափոխադրման ծախսեր՝ 3,600,000 դրամ:

12) գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,860,000 դրամ.

13) աուդիտորական ծառայություն՝ 1,500,000 դրամ:

4․ 2027 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

1) ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ.

2) տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 39,000,000 դրամ.

3) շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 4,000,000 դրամ.

4) այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 5,000,000 դրամ.

5) hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 40,600,000 դրամ.

6) աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 20,000,000 դրամ.

7) կոմունալ ծախսեր՝ 3,900,000 դրամ.

8) հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 11,000,000 դրամ.

9) վեբ կայքի սպասարկում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, համատեղակայում, դատա պրո, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում՝ 15,800,000 դրամ.

10) գրենական, տնտեսական ապրանքներ՝ 2,000,000 դրամ.

11) ուղևորափոխադրման ծախսեր՝ 3,600,000 դրամ.

12) գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,860,000 դրամ.

13) աուդիտորական ծառայություն՝ 1,500,000 դրամ:

5․ 2028 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

1) ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ.

2) տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 39,000,000 դրամ.

3) շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 4,000,000 դրամ.

4) այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 5,000,000 դրամ.

5) hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 40,600,000 դրամ.

6) աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 20,000,000 դրամ.

7) կոմունալ ծախսեր՝ 3,900,000 դրամ.

8) հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 11,000,000 դրամ.

9) վեբ կայքի սպասարկում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, համատեղակայում, դատա պրո, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում ՝ 15,800,000 դրամ.

10) գրենական, տնտեսական ապրանքներ՝ 2,000,000 դրամ.

11) ուղևորափոխադրման ծախսեր՝ 3,600,000 դրամ.

12) գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,860,000 դրամ.

13) աուդիտորական ծառայություն՝ 1,500,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների իրականացում` 195,000,000 դրամ:

2. Շապիկների, պայուսակների և ջեմպերների ձեռքբերում` 20,000,000 դրամ:

3. Այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը` 25,000,000 դրամ:

4. Հայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայությունների ձեռքբերում` 203,000,000 դրամ:

5. Աջակցություն կրթական օջախների նորոգմանը, շինարարական նյութերի ձեռքբերում` 91,000,000 դրամ:

6. Կոմունալ ծախսեր՝ 19,500,000 դրամ:

7. Ֆինանսական հաշվառման և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների ձեռքբերում՝ 55,000,000 դրամ։

8. Վեբ կայքի սպասարկում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, համատեղակայում, դատա պրո, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստման ծառայությունների ձեռքբերում՝ 79,000,000 դրամ:

9. Գրասենյակային, գրենական և տնտեսական ապրանքների ձեռքբերում՝ 10,000,000 դրամ:

10. Ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ 18,000,000 դրամ:

11. Գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 50,800,000 դրամ։

12. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Կոմունալ ծախսեր՝ 19,500,000 դրամ:

2. Ֆինանսական հաշվառման ծառայությունների և իրավաբանական խորհրդատվության մատուցում՝ 55,000,000 դրամ:

3. Վեբ կայքի սպասարկում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, համատեղակայում, դատա պրո, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում՝ 79,000,000 դրամ:

4. Գրենական և տնտեսական ապրանքներ՝ 10,000,000 դրամ:

5. Ուղևորափոխադրման ծախսեր՝ 18,000,000 դրամ:

6. Գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 50,800,000 դրամ:

7. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

2. «Հայկական նախագիծ» հետազոտական ինստիտուտ

3. «ԱՐԴԱ» մարդասիրական հիմնադրամ

4. «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ

5. Հայկական Կարիտաս. Գյումրի

6. Հայկական Կարիտաս. Վանաձոր

7. Նորարար փորձառական արվեստի կենտրոն ՆՓԱԿ

8. «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ

9. «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամ

10. Հայկական կարմիր խաչի ընկերություն

11. «Բալետ 2021» զարգացման հիմնադրամ

12. «Բու» լեռնահեծանվային պարկ տուրիզմի զարգացման ՀԿ

13. «Կենտավր» հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիա

14. «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ

15. «Դեպի առաջ» երեխաների կենտրոն

16. ՀՕՖ երեխաների աջակցման կենտրոն

17. «Ի-Վի-էն» րիփորթ

18. «Բոլորը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամ

19. «Քեզ համար» ՀԿ

20. «Լիարժեք կյանք» ՀԿ

21. Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում ՀԿ

22. Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ

23. «Թափանցիկ բարեգործություն» հիմնադրամ

24. «Գրքասեր» հասարակական կազմակերպություն

25. Երեխայի զարգացման միջազգային կենտրոն

26. «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն

27. «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ

28. Լոռու զարգացման կենտրոն ՀԿ

29. «Նարեկ» մշակութային հիմնադրամ

30. Օղակ ՀԿ

31. «Օրրան» բարեգործական ՀԿ

32. «Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության կազմակերպություն

33. «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ

34. «Հաբիթաթ» - գյուղական համայնքների զարգացման ՀԿ

35. Շիրվանյան Երիտասարդական Կենտրոն

36. «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ

37. Նոր Արար կրթական ՀԿ

38. Վիկիմեդիա Հայաստան ՀԿ

39. «Ունիսոն» ՀԿ

40. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

41. «Վորլդ վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն

42. «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն» բարեգործական ՀԿ

43. Երևանի ամերիկյան կենտրոն

44. Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն

45. Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի Երիտասարդական կենտրոն

46. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

47. Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ

48. Իրական աշխարհ իրական մարդիկ ՀԿ

49. Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

50. WWF Հայաստանյան մասնաճյուղ

51. «Սաստիկ» հիմնադրամ

52. Ճանապարհորդող բժիշկներ

53. Երիտասարդների հզորացում և կայունություն (YES)

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ամսական զեկուցում և հաշվետվություններ Հովնանյան հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի

N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական

որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

10.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ