Գլխավոր տեղեկություն
Համար
N 2172-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2172-Ա

«14» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ԲԱՏԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.52/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԼԵՏ ՌԻՄԻԿԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 25.03.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԽԱՉՎԱՀԱՆ» ՍՊԸ-ի կողմից 12.06.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին սեփականության իրավունքի 24.11.2010թ. հ.2660071 վկայականի շինության տվյալներ բաժնի գրանցումը, ինչպես նաև հաշվի առնելով Համլետ Թումանյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (19.06.2023թ. հ.Դ-72038-23, 27.06.2023թ. հ.Դ-76191-23, 31.07.2023թ. հ.Դ-92742-23, 05.10.2023թ. հ.Դ-122272-23, 14.11.2023թ. հ.Դ-140913-23, 22.02.2024թ. հ.Դ-25590-24).

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Բատիկյան փողոց հ.52/1 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 365.62քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել՝ բնակելի կառուցապատման։

2. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Բատիկյան փողոց հ.52/1 հասցեում՝ սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.11.2010թ. հ.2660071 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացի Համլետ Ռիմիկի Թումանյանի կողմից ինքնակամ իրականացված 220.1քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ /սեփականության իրավունքով պատկանող հողամասում/) ճանաչել օրինական։

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 976584 (ինը հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա:

 

 

Տ. Ավինյան