ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1485-Ա |
«23» ապրիլի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 27.02.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/52 ծածկագրով սարքեր սարքավորումների գնման ընթացակարգին հայտ ներկայացրած «Ի Ջի Էլեկտրոնիքս» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) ընթացակարգի 5-րդ չափաբաժնի մասով ճանաչվել է ընտրված մասնակից: Անգործության ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով 05.04.2024 թվականին Մասնակցին ծանուցվել էր պայմանագիր կնքելու, որակավորման և պայմանագրի ապահովումներ ներկայացնելու առաջարկ, սակայն Մասնակցի կողմից օրենքով սահմանված ժամկետում՝ ծանուցումը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 12.04.2024 թվականը ներառյալ, չեն ներկայացվել պայմանագիրը և վերը նշված ապահովումները:
Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Գնահատող հանձնաժողովի որոշմամբ ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/52 ծածկագրով գնման ընթացակարգը 5-րդ չափաբաժնի մասով հայտարարվել է չկայացած՝ Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն:
ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/52 ծածկագրով ընթացակարգը 5-րդ չափաբաժնի մասով չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 16.04.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Ի Ջի Էլեկտրոնիքս» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏար |
Ա. Փամբուխչյան |