ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1487-Ա |
«23» ապրիլի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումներին համապատասխան.
1. Սույն որոշման հավելվածում նշված գույքերը ներկայացնել վարձակալության իրավունքով աճուրդով տրամադրման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված վարձակալության իրավունքով տրամադրման ենթակա գույքերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏար |
Ա. Փամբուխչյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 23.04.2024 թ. հ. 1487-Ա որոշման |
ՑԱՆԿ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ
h/h |
Գույքի հասցեն /գտնվելու վայրը/ |
Գույքի մակերեսը /երկարություն, լայնություն/ |
օգտա-գործման նպատակը |
վարձակալության տրամադրման ժամկետը |
Վարձա-վճարի չափը |
1 |
Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ |
2000x3000x3850 մմ |
կրպակ |
15.05.2024թ.-01.11.2024թ. |
70.000 ՀՀ դրամ |
2 |
Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ |
2000x2400x3300 մմ |
կրպակ |
15.05.2024թ.-01.11.2024թ. |
55.000 ՀՀ դրամ |
3 |
Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ |
2000x2400x3300 մմ |
կրպակ |
15.05.2024թ.-01.11.2024թ. |
55.000 ՀՀ դրամ |
4 |
Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ |
2000x3000x3850 մմ |
կրպակ |
15.05.2024թ.-01.11.2024թ. |
60.000 ՀՀ դրամ |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏար |
Ա. Փամբուխչյան |