Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-100-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (07.05.2009-31.12.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.06/24(690) Հոդ.493
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 29-ին

 

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում`

1) «2007 թվականի հոկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2009 թվականի մայիսի 1-ն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ կետի «տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած» բառերը փոխարինել «տարկետում ստացած» բառերով, իսկ «150-ապատիկի» բառը` «50-ապատիկի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ» բառերը փոխարինել «ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 5

Երևան

ՀՕ-100-Ն