ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 302-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 161-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 6-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N 161-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 9-րդ կետում «աշխատանքների իրականացում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված ապրանքների ձեռքբերում և ներմուծում» բառերով.
2) 10-րդ կետում «բարեկարգման աշխատանքներ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված ապրանքների ձեռքբերում և ներմուծում» բառերով:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ԼԵԴ լուսատուները (20 հատ, 559,960 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 140,935 դրամ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարաչպետի 2024 թվականի մարտի 6-ի N 161-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|