Գլխավոր տեղեկություն
Համար
N 831-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 831-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1. Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի՝

1) 28-րդ կետում «հիմնարկներին» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին» բառերը.

2) 33-րդ կետի «ե» պարբերությունում «հիմնարկներին» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին» բառերը:

2. Որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «ե» պարբերությունում և 5-րդ հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ե» պարբերությունում «հիմնարկներին» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին» բառերը:

3. Որոշմամբ հաստատված 10-րդ հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետում «հիմնարկների» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների» բառերը:

4. Որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի`

1) 1-ին կետի 3-րդ ենթակետում`

ա. «հիմնարկների» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների» բառերը,

բ. «բ» պարբերությունից հետո լրացնել նոր «բ1.», «ե» պարբերությունից հետո՝ նոր «ե1.» պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.

«բ1. տեսակ 14.2, տեսակ 14.2.1` պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների, ավտոբուսների,

ե1. տեսակ 17.1` պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոսայլակների, մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),».

2) 11-րդ կետի աղյուսակի՝

ա. 1-ին տողում «14» թվից հետո լրացնել «14.2» թիվը,

բ. 2-րդ տողում «14.1» թվից հետո համապատասխանաբար լրացնել «14.2.1» թիվը,

գ. 5-րդ տողում «17» թվից հետո լրացնել «17.1» թիվը.

3) 15-րդ կետի աղյուսակի 3-րդ տողի՝ «Տեսակները» սյունակում «14», «14.1», «17» թվերից հետո համապատասխանաբար լրացնել «14.2», «14.2.1», «17.1» թվերով:

5. Որոշմամբ հաստատված 12-րդ հավելվածի՝

1) 8-րդ կետի 3-րդ ենթակետում «հիմնարկների» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների» բառերը.

2) 15-րդ կետում՝

ա. առաջին նախադասության մեջ «հիմնարկների» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների» բառերը,

բ. երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Լատիներեն «D» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, լատիներեն «T» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ վարչատեխնիկական անձնակազմին սպասարկող, իսկ լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին, ընդ որում, պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին հատկացվում է կարմիր հիմնագույնի մեկական համարանիշ:».

3) «Ձև N 3»-ը լրացնել հետևյալ պատկերներով.

 

«

Ներմուծեք նկարագրությունը_23497

»:

 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից ներկայացվող հայտերի հիման վրա ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ հաստատված 12-րդ հավելվածի 15-րդ կետի ուժով հատկացման ենթակա, սակայն պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին հատկացված համարանիշեր ունեցող մեկական տրանսպորտային միջոցների վերահաշվառումը և դրանց սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարմիր հիմնագույնի համարանիշերի հատկացումը՝ մինչ այդ հատկացված համարանիշերի դիմաց (մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին հատկացված կարմիր հիմնագույնի համարանիշերը ենթակա են վերադարձման հաշվառող մարմնին)։

8. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին հատկացված կարմիր հիմնագույնի համարանիշեր ունեցող մնացյալ տրանսպորտային միջոցները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ենթակա են վերահաշվառման այդ տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից՝ կարմիր հիմնագույնի համարանիշերը սպիտակ հիմնագույնի համարանիշերով փոխարինելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական: