Գլխավոր տեղեկություն
Համար
N 1959-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 31.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1959-Ա

«29» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 13-ի նիստի արձանագրությունը.

1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշման շրջանակներում բնակարանային հաշվառման վերցնելու վերաբերյալ քաղաքացիների դիմումները մերժել՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

29.05.2024 թ.

հ. 1959-Ա որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.12.2018Թ. Հ.1419-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԳՈՐԾԵՐԻ

 

NN

ը/կ

Ֆունկցիո-նալության խորը կամ ծանր աստիճանի սահմանա-փակումով հաշման-դամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը

Համայնքի անվանումը

Դիմումի տրման

օրը, ամիսը, տարեթիվը

Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը, վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը, սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տեղեկանքի համարը, ամսաթիվը, տարեթիվը

Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամներ

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները և պատճառաբանությունները

1

2

3

4

5

6

1

Ազատ Վահեի Սահակյան

Նոր Նորք վարչական շրջան

22.01.2024թ.

Մարտական գործողությունների ժամանակ զոհված

07.11.2020թ.

30.04.2021թ.

Հ.Հ. 36/2893, 36/2892

2 անձ

ծնողներ՝ Վահե Սահակյան և Սիլվա Հակոբյան

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ հ.ԱՏ-22012024-99-0655 տեղեկանքի համաձայն՝ Սիլվա Հակոբյանի անվամբ ք.Երևան, Նոր-Նորքի 8-րդ միկրոշրջանի հ.31 շենքի հ.71 բնակարան հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ընդհանուր բաժնային սեփականության իրավունք /բաժնեմասը՝ 1/5/:

Շահառուի կողմից չի ներկայացվել ՀՀ կառավարության 06.12.2018թ. հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի չափորոշիչներին համապատասխան ամբողջական փաթեթը:

2

Հրաչյա Վարդանի Ջիլավյան

Շենգավիթ

վարչական շրջան

25.12.2023թ.

Մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված

20.11.2020թ.

23.11.2021թ.

Հ.36/6666, 11.10.2023թ. Հ.Հ. 36/2543, 36/2544, 09.08.2021թ. Հ.36/5431

4 անձ

կինը՝ Ժաննա Մանուկյան, որդիները՝ Վարդան, Վահան և Վահագն Ջիլավյաններ

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ հ.ԱՏ-12012024-99-0752 տեղեկանքի համաձայն՝ քաղաքացի Ժաննա Ֆելիքսի Մանուկյանի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում 2015թ. առ այսօր անշարժ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է ք.Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 2-րդ թաղամաս 21 շենքի թիվ 6 բնակարան հասցեով անշարժ գույքի նկատմամբ /օտարվել է 09.11.2018թ./, իսկ ձեռքբերման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարված չէ:

Շահառուներ Ժաննա Մանուկյանը, Վարդան, Վահան և Վահագն Ջիլավյանները բնակվում են գ.Զովունի 10-րդ փողոցի 77/2 տուն հասցեում / ՀՀ Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի 15.01.2024թ. հ.165 տեղեկանք/, որի նկատմամբ՝ համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ հ.ԱՏ-28122023-07-0274 տեղեկանքի՝ գրանցված է Վարդան Ցոլակի Ջիլավյանի և Անժելյա Մյասնիկի Արշակյանի համատեղ սեփականության իրավունքը:

Շահառուների կողմից չի ներկայացվել ՀՀ կառավարության 06.12.2018թ. հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի չափորոշիչներին համապատասխան ամբողջական փաթեթ:

3

Վահագն Վանիկի Աֆրիկյան

Աջափնյակ վարչական

շրջան

30.01.2024թ.

Մարտական գործողությունների ժամանակ զոհված

10.10.2020թ.

07.06.2022թ.

Հ.36/1485

1 անձ

կինը՝ Վարդինե Հայրապետյան

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ հ.ԱՏ-02022024-99-1662 տեղեկանքի համաձայն՝ Վարդինե Հայրապետյանի անվամբ ք.Երևան, Գ.Բաշինջաղյան փող. հ.165 շենքի հ.29 բնակարան հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք:

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ հ.ԱՏ-01022024-99-1714 տեղեկանքի համաձայն՝ Վահագն Վանիկի Աֆրիկյանի անվամբ Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, քաղաք Գավառ 05-001-0504-0019 կադաստրային ծածկագրով բնակելի տան, 05-001-1031-0053, 05-001-1036-0213, 05-001-1036-0181, 05-001-1036-0203 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան