Գլխավոր տեղեկություն
Համար
N 1965-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 31.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1965-Ա

«29» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Մ.ՊԱՐՍԵՂՈՎԻ ՓՈՂՈՑ Հ.26 ՏՈՒՆ Հ.1 ԱՎՏՈՏՆԱԿ, Մ.ՊԱՐՍԵՂՈՎԻ ՓՈՂՈՑ Հ.26/1 ԵՎ Հ.26/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻԼՎԱՐԴ ՀԱՐՈՒԹԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 10.10.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «Ա.Ռ.Մ. ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 29.08.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՐՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 18.11.2022թ. տրված եզրակացությունները, ինչպես նաև Սիլվարդ Գևորգյանի` ի դեմս ներկայացուցչի դիմումները (21.11.2022թ. հ.Դ-108686-22, 10.08.2023թ. հ.Դ-98091-23, 04.09.2023թ. հ.Դ-108076-23, 17.01.2024թ. հ.Դ-6654-24).

1. Երևան, Աջափնյակ, Մ.Պարսեղովի փողոց հ.26 տուն հ.1 ավտոտնակ, Մ.Պարսեղովի փողոց հ.26/1 և հ.26/2 հասցեներում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25082022-01-0315, հ.17082022-01-0337 և հ.08112022-01-0163 վկայականներ) քաղաքացի Սիլվարդ Հարութի Գևորգյանին պատկանող հողամասերում ինքնակամ իրականացրած համապատասխանաբար՝ 76.65 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի (ավտոտնակ)), 70.61 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 66.75 քառ.մետր, խոհանոց՝ 3.69 քառ.մետր, պարիսպ՝ 0.17 քառ.մետր) և 206.99 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 206.27 քառ.մետր, պարիսպ՝ 0.72 քառ.մետր), ինքնակամ բացված դուռը 1 (մեկ) հատ, ինքնակամ բացված պատուհանները 5 (հինգ) հատ ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ հողամասերի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1598429 (մեկ միլիոն հինգ հարյուր իննսունութ հազար չորս հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան