Գլխավոր տեղեկություն
Համար
N 603-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի N 603-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 3 227 333 (երեք միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր երեսուներեք) դրամ և 33 լումա սկզբնական արժեքով և 1 005 339 (մեկ միլիոն հինգ հազար երեք հարյուր երեսունինը) դրամ և 95 լումա մնացորդային արժեքով «Հյունդաի Էլանտրա» մակնիշի (արտադրության տարեթիվը՝ 2012 թվական, նույնացման համարը՝ KMHDG4CADU604522) տրանսպորտային միջոցը և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։

2․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան