ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 583-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի 24/1 հասցեում գտնվող վարչական շենքի 1424.3 քառ. մետր մակերեսով և 99.808.383 դրամ շուկայական մոտարկված կադաստրային արժեքով տարածքը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16122022-09-0043 վկայական) և տարածքում առկա անբաժանելի մաս հանդիսացող գույքը (օդափոխության և օդորակման համակարգ՝ ջերմային և ծխային տվիչներ, ջեռուցման համակարգ՝ կաթսա, մարտկոց, տեսահսկման համակարգ՝ տեսաձայնագրիչ, տեսախցիկ, հակահրդեհային և ահազանգման համակարգ և այլ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից և ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|