Գլխավոր տեղեկություն
Համար
N 581-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի N 581-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման N 1 հավելվածում՝

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետը «նպատակով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց դեպքում փորձաքննությունը՝ յուրաքանչյուր խմբաքանակի համար ներմուծողի կողմից տրամադրված լաբորատոր փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթղթի ուսումնասիրությունն է» բառերով.

2) 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) խմբաքանակ՝ նույնանման որակական հատկանիշներ ունեցող պեստիցիդ կամ ագրոքիմիկատ, որը նախատեսված է մեկ տրանսպորտային միջոցով մեկ նշանակման կետ մեկ ստացողին ուղարկելու համար․»․

3) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Նմուշառուն խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Նմուշառուի կողմից կատարվում է նմուշի համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո դրանք ներկայացվում է լաբորատոր փորձաքննության․»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24․1-ին, 24․2-րդ, 26-րդ և 27-րդ կետերով.

«24․1․ Սույն կարգի 4-24-րդ կետերի դրույթները չեն տարածվում օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման դեպքերի վրա։ Նշված խումբ պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձինք լիազորված մարմին են ներկայացնում`

1) դիմում (իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը դիմումում ներկայացնում են նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).

2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.

3) ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռք բերելու վայրը).

4) բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը․

5) ներմուծվող կամ արտահանվող խմբաքանակի համար՝ փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթուղթը․

6) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակին նույնականացնող փաստաթուղթը։

24․2․ Լիազորված մարմինը սույն կարգի 24․1-ին կետով սահմանված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման դեպքում՝ ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և այն ներկայացնելուց հետո 24-ժամվա ընթացքում փորձաքննության արդյունքների հիման վրա տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացություն։

26․ Հայտատուի ներկայացրած հայտում կամ դրան կից փաստաթղթերում թերությունների կամ անհամապատասխանությունների առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին: Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է համալրի դրանք կամ վերացնի անհամապատասխանությունները:

27․ Պեստիցիդի և ագրոքիմիկատի ներմուծման կամ արտահանման մասին եզրակացության տրամադրումը մերժվում է, եթե՝

1) սույն կարգի 26-րդ կետում սահմանված ժամկետում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը․

2) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի փորձաքննության արդյունքները բացասական են․

3) պեստիցիդի և ագրոքիմիկատի ներմուծման և արտահանման մասին եզրակացության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված է։»։

2․ Որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 581-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ______

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու __________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_______________________________________________________________________

(գտնվելու վայրը կամ հասցեն)

 

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ____________________

 

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը

ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը

Քանակը (կգ կամ լ)

Թողարկման ամիսը,

տարեթիվը

       
       

 

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ թույլատրվում է _________________________

պեստիցիդը կամ ագրոքիմիկատը ներկրել Հայաստանի Հանրապետություն:

 

Կատարող

——————

(ստորագրությունը)

————————————————————

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 ____ ___________ 20 թ. »:

   

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 581-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N___________

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

______________________________________________________________________________

(գտնվելու վայրը կամ հասցեն)

 

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը _________________________

_______________________________________________________________________________

 

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը

ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը

Քանակը (կգ կամ լ)

Թողարկման

ամիսը, տարեթիվը

       
       

 

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ թույլատրվում է _____________________

պեստիցիդը կամ ագրոքիմիկատն արտահանել Հայաստանի Հանրապետությունից:

 

Կատարող

——————

(ստորագրությունը)

————————————————————

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 ____ ___________ 20 թ. »:

   

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան