Գլխավոր տեղեկություն
Համար
N 1426-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.04.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1426-Ա

«15» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՎԱՐՍՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Վարդանյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի մարտի 11-ի հ.921-Ա որոշման 7-րդ կետով կադաստրային արժեքի վճարման սահմանված 15-օրյա ժամկետը բաց թողնելու մասին:

Երևանի քաղաքապետի 2024 թվականի մարտի 11-ի հ.921-Ա որոշման 4-րդ կետը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով համարվել է ուժը կորցրած՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի մարտի 11-ի հ.921-Ա որոշման 4-րդ կետով նախատեսված գումարը նույն որոշման 7-րդ կետում նշված ժամկետում չվճարելու փաստական հանգամանքի հիման վրա:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ կետով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի մարտի 11-ի հ.921-Ա որոշումը.

1. Շերամի փողոցի հ.71/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՎԱՐՍՇԻՆ» ՍՊԸ-ին պատկանող հողամասին կից՝ 797.0քմ մակերեսով հողամասը Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 19836533 (տասնինը միլիոն ութ հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «ՎԱՐՍՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

4. Ընդունել ի գիտություն, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեում:

5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «ՎԱՐՍՇԻՆ» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան