Գլխավոր տեղեկություն
Համար
N 280-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 280-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (24,336,000 դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

19.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 280-Ա որոշման

 

ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Արժեքը

(դրամ)

1.

ԷԼ. ՑԱՆԿԱՊԱՏԻ ԷԼ. ՊԱՇՏՊԱՆԻՉ ԳԵՆԵՐԱՏՈՐ GALLAGHER S230, ԿԱԶՄԱՔԱՆԴՎԱԾ

26

10,021,700

2.

ԷԼ. ՑԱՆԿԱՊԱՏԻ ԼԱՐԵՐ ԹՄԲՈՒԿՈՎ ԵՎ ՀԵՆԱԿՈՎ ՀԱՎԱՔԱԾՈՒ GALLAGHER SmartFence 2.0

26

12,558,000

3.

ՄԵՏԱՂՅԱ ՁՈՂԵՐ ՀՈՂԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

26

156,000

4.

ԶՍՊԱՆԱԿԱՅԻՆ ԴՌՆԱԿ ԷԼ. ՑԱՆԿԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ

52

364,000

5.

ՊԼԱՍՏՄԱՍԵ ՀԵՆԱԿ ԷԼ. ՑԱՆԿԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ

13

390,000

6.

ԷԼ. ՄԱԼՈՒԽ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՄԵԿՈՒՍԻՉ ՇԵՐՏՈՎ ԷԼ. ՑԱՆԿԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ 1.6 մմ

30

450,000

7.

ԷԼ. ՑԱՆԿԱՊԱՏԻ ՀԱՂՈՐԴԱԼԱՐ 3 մմ, 100 մ

30

189,000

8.

ԷԼ. ՑԱՆԿԱՊԱՏԻ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՍԱՐՔ

30

127,500

9.

ՊԼԱՍՏՄԱՍԵ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

60

79,800

Ընդամենը

 

24,336,000

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

19.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ