ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև 5-րդ մասը «բեռնատար» բառից հետո լրացնել «(բեռնաուղևորատար)» բառով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 13-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերության «2008» թիվը փոխարինել «2010» թվով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 2-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաև 2009 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|