Գլխավոր տեղեկություն
Համար
N 556-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2024 թվականի N 556-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԱՍ ԻՆԴՈՒՍՏՐՅԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱԱՍ ԻՆԴՈՒՍՏՐՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԱԱՍ ԻՆԴՈՒՍՏՐՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի մարտի 16-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 18-ի N 556-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկա-գիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չա-փի միա-վորը

Քա-նակը

Ծագման երկիրը

Արտա-հան- ման երկիրը

Ար-ժեքը (դրամ)

Այլ տե-ղեկու- թյուն-ներ

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

4811600000

Թուղթ և ստվարաթուղթ

Թուղթ և ստվարաթուղթ՝ պատված կամ ներծծված մոմով, պարաֆինով, բնաճարպով, յուղով կամ գլիցերինով

կգ

910 000

ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա,

ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ

ԱՄՆ,

ԵՄ երկրներ

1 070 000 000

 

2.

4806200000

Անյուղանցիկ թուղթ

Անյուղանցիկ թուղթ գլանափաթեթով

28-ից 45 գ/քմ

կգ

485 000

ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա,

ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ

ԱՄՆ,

ԵՄ երկրներ

470 000 000

 

3.

4811510009

Ստվարաթուղթ

Լամինացված, սպիտակեցրած, չտպագրված, գլանափաթեթով

կգ

948 000

ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա,

ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ

ԱՄՆ,

ԵՄ երկրներ

633 000 000

 

4.

4811900000

Ջերմազգայուն թուղթ

Ջերմազգայուն թուղթ գլանափաթեթով, որի խտությունը՝

40-ից 85 գ /քմ

կգ

4 850 000

ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա,

ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ

ԱՄՆ,

ԵՄ երկրներ

4 600 000

000

 

5.

4811419000

Ինքնասոսնձվող ջերմազգայուն թուղթ

Ինքնասոսնձվող, ջերմազգայուն պիտակի թուղթ՝ չտպագրված, գլանափաթեթով, որի արտաքին շերտը ջերմազգայուն է, շերտերն

իրար սոսնձված են

կգ

2 160 000

ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա,

ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ

ԱՄՆ,

ԵՄ երկրներ

2 182 000 000

 

6.

4811590009

Ստվարաթուղթ

Լամինացված, չտպագրված, գլանափաթեթով

կգ

560 000

ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա,

ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ

ԱՄՆ,

ԵՄ երկրներ

235 000 000

 

7.

4804419800

Կրաֆտ ստվարաթուղթ

Կրաֆտ ստվարաթուղթ՝ չսպիտակեցրած, չտպագրված, գլանափաթեթով,

150 գ-ից 225 գ/քմ

զանգվածով

կգ

270 000

ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա,

ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ

ԱՄՆ,

ԵՄ երկրներ

180 000 000

 

8.

4804510000

Կրաֆտ ստվարաթուղթ

Կրաֆտ ստվարաթուղթ՝ չսպիտակեցրած, չտպագրված, գլանափաթեթով,

225 գ-ից 350 գ/քմ

զանգվածով

կգ

270 000

ԵՄ,Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա,

ԱՄՆ, Թուրքիա, ԱՄԷ

ԱՄՆ,

ԵՄ երկրներ

180 000 000

 
 

Ընդամենը՝

           

9 550 000 000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան