ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
16 ապրիլի 2024 թ. |
N 111-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ անդամակցելու «Բնության պահպանության միջազգային միություն» միջազգային բնապահպանական կազմակերպությանը:
2. Սահմանված կարգով Երևան համայնքի բյուջեում նախատեսել «Բնության պահպանության միջազգային միություն» միջազգային բնապահպանական կազմակերպության անդամության վճարը:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. ապրիլի 16 Երևան |