ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
16 ապրիլի 2024 թ. |
N 119-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2024 թվականի ընթացքում շարունակելու հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. ապրիլի 16 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի N 119-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
Հ/Հ |
Դիմող |
Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե |
Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև |
Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար |
Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ» ՍՊԸ |
Հին Երևանցու փողոցի՝ Հյուսիսային պողոտա հ.5/1 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված |
3 (7.5մ x 5.0մ), միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա |
2. |
«Երևան Հյուրանոց» ԲԲԸ |
Աբովյան հ.14 հասցեին հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ.), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա |
3. |
«ԷՍՋԻԱՅ– ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ |
Ամիրյան փողոցում հ.2, 2/8 հասցեների հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, , աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |