ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 273-Ա
«ԵՍ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Ես» կրթական հիմնադրամի կողմից իրականցվող` 361,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մունք» տեխնոդպրոցի ընդլայնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Ես» կրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 273-Ա որոշման |
«ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 12 տարեկանից բարձր պատանիներին և երիտասարդներին ժամանակակից տեխնոլոգիական կրթության տրամադրում և գլոբալ գիտելիքի շուկա դուրսբերում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Americans4Artsakh» բարեգործական հիմնադրամ, «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամ, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամ, «Իմ քայլը» հիմնադրամ, Ճապոնիայի դեսպանություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ես» կրթական հիմնադրամ (գտնվելու վայրը` Լոռու մարզ, քաղ Տաշիր, Վազգեն Սարգսյան փողոց շենք 68, ՀՎՀՀ՝ 06972283) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
361,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 12 տարին լրացած պատանիներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Գնումներ (համակարգչային տեխնիկա, ռոբոտաշինության կոմպլեկտներ, եռաչափ տպիչներ, հաստոցներ, ուսումնական ստենդներ, ընթացիկ նյութեր և պարագաներ՝ շուրջ 82,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 2) Վանաձոր քաղաքում «Մունք» տեխնոդպրոցի, «Մունք» համաշխատանքային տարածքի հիմնադրում՝ շուրջ 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 3) Կապան համայնքում շարժական լաբորատորիայի գործարկում՝ շուրջ 19,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 4) Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում պատանիներին տեղեկատվական տեխնոլոգիաների բազային կրթության տրամադրում և կողմնորոշիչ դասընթացների անցկացում՝ շուրջ 126,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 5) Դասավանդող թիմի ընդլայնում, անձնակազմի վերապատրաստում և տեխնիկական համալրում՝ շուրջ 50,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 6) Նեղ մասնագիտական դասընթացների իրականացում՝ շուրջ 50,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 7) Տեխնոդպրոցների և լաբորատորիաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման, կահավորման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում՝ շուրջ 5,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 8) Կազմակերպական ծախսեր (կոմունալ ծառայություններ, տրանսպորտային և գրասենյակային ծախսեր)՝ շուրջ 23,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 9) Աուդիտորական ծառայություններ՝ շուրջ 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: Ընդամենը՝ 361,000,000 դրամ: Վերոնշյալ միջոցառումները նախատեսվում է իրականացնել ծրագրի ամբողջ ընթացքում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Համակարգչային տեխնիկայի և աքսեսուարների ձեռքբերում՝ շուրջ 45,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 2) Ռոբոտաշինության կոմպլեկտների, չափող սարքերի և ուսումնական ստենդների ներմուծում՝ շուրջ 20,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 3) Շաղափային հաստոցների, եռաչափ տպիչների և համալրող պարագաների ներմուծում՝ շուրջ 17,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 4) Կոմունալ ծախսեր (տեխնոդպրոցների և լաբորատորիաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)՝ շուրջ 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 5) Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)՝ շուրջ 5,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 6) Գրասենյակային ծախսեր (համակարգչային ծրագրերի սպասարկում, ծրագրային ապահովման ձեռքբերում, տեխնիկական սպասարկում և այլն)՝ շուրջ 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 7) Աուդիտորական ծառայություններ՝ շուրջ 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: Ընդամենը՝ 108,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) Կոմունալ ծախսեր (տեխնոդպրոցների և լաբորատորիաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)՝ շուրջ 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 2) Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)՝ շուրջ 5,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 3) Գրասենյակային ծախսեր (համակարգչային ծրագրերի սպասարկում, ծրագրային ապահովման ձեռքբերում, տեխնիկական սպասարկում և այլն)՝ շուրջ 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: 4) Աուդիտորական ծառայություններ՝ շուրջ 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: Ընդամենը՝ 26,000,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
17.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|