ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 259-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 144,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Լսողական սարքերի նվիրաբերում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են «Լսողական սարքերի նվիրաբերում» ծրագրի շրջանակներում՝
1) կոխլեար իմպլանտներ՝ 12 հատ (MED-EL Cochlear implant SYNCHRONY 2), 66,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) աուդիո պրոցեսորներ՝ 8 հատ (MED-EL Audio processor RONDO 3), 52,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) աուդիո պրոցեսորներ՝ 4 հատ (MED-EL Audio processor SONNET 2), 26,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 259-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքների՝ լսողական խնդիր ունեցող երեխաներին լսողական սարքերի նվիրաբերում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր և Երևան քաղաք, բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
144,000 եվրոյին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների լսողական խնդիր ունեցող 12 երեխա: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 21-ից մինչև 2024 թվականի |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և ներմուծել 144,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ լսողական սարքեր (12 հատ կոխլեար իմպլանտ 66,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ և 12 հատ աուդիո պրոցեսոր 78,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ) և նվիրաբերել սոցիալապես անապահով ընտանիքների լսողական խնդիր ունեցող երեխաներին. 2) միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 21-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Լսողական սարքերի (12 հատ կոխլեար իմպլանտ և 12 հատ աուդիո պրոցեսոր) ձեռքբերում և ներմուծում՝ 144,000 եվրոյին համարժեք դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
17.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.11.2024, N 829-Ա | 27.11.2024, N 259-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|