Գլխավոր տեղեկություն
Համար
N 812-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 812-Ն

 

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում տեղեկացման եղանակը և ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 30-ի N 812-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում տեղեկացման եղանակը և ընթացակարգը:

2. Տեսչական մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով տեղեկանք (Ձև N 1) է ներկայացնում համապատասխան պետական մարմին` նշելով.

1) տնտեսավարող սուբյեկտի իրավաբանական անձ լինելու դեպքում անվանումը, գտնվելու վայրը, իսկ տնտեսավարող սուբյեկտի անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը.

2) տնտեսավարող սուբյեկտի գործունեության տեսակը.

3) տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրը.

4) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը.

5) հայտնաբերված իրավախախտման տեսակը և դրա առնչությունը համապատասխան պետական մարմնի հետ:

3. Տեսչական մարմինն այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում տեղեկանքի հետ կարող է ներկայացնել նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում պահանջած տեղեկություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ և գործին վերաբերող այլ նյութեր, եթե դրանք առնչվում են համապատասխան պետական մարմնի լիազորություններին:

 

Ձև N 1

 

(ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ)

____________________________________________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N_______

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Տնտեսավարող սուբյեկտի անվանումը (իրավաբանական անձի անվանումը,

անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) _________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

____________________________________________________________________

 

2. Գտնվելու վայրը (բնակության կամ հաշվառման վայրը)____________________________

_____________________________________________________________________________

 

3. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության տեսակը______________________________

_____________________________________________________________________________

 

4. Գործունեության իրականացման վայրը_________________________________________

_____________________________________________________________________________

 

5. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը___________________________________

_____________________________________________________________________________

 

6. Հայտնաբերված իրավախախտման տեսակը և դրա առնչությունը

 համապատասխան պետական մարմնի հետ _____________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

(Տեսչական մարմնի ղեկավարի անունը, ազգանունը)

 

_________________________

(ստորագրությունը)

_________________________

(ամսաթիվը)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան