Գլխավոր տեղեկություն
Համար
N 753-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2024 թվականի N 753-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով հաստատված՝ 1206 ծրագրի («Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ») 32002 միջոցառմամբ («Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակներում սարքավորումների, ծրագրային ապահովման և աշխատանքային միջավայրի արդիականացում») հատկացված միջոցների հաշվին ձեռք բերել սպասարկող ավտոմեքենաներ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ավտոմեքենաները ձեռք բերելուց հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանք միասնական սոցիալական ծառայությանն ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 753-Ա որոշման

 

1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳՐԵՐ

 

Ընդհանուր նկարագիրը

 

Առաջարկվող տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ փոխադրամիջոց) պետք է լինեն նոր, արտադրված մայր գործարանում, որը հնարավորինս կհամապատասխանի տեխնիկական մասնագրերում նշված ստանդարտներին, չպետք է լինի նախկինում օգտագործված: Փոխադրամիջոցը պետք է հարմար լինի բոլոր կլիմայական պայմաններին՝ ծովի մակերևույթից մինչև 3000 մետր բարձրության վրա շահագործելու համար:

Մատակարարի կողմից առաջարկվող փոխադրամիջոցը պետք է համապատասխանի դրա շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջպետական օրենսդրությամբ նախատեսված, այդ թվում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին կամ դրանցում կատարված ցանկացած փոփոխությանը՝ հայտը ներկայացնելու պահին (հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=178208):

Երաշխիքային սպասարկումը պետք է իրականացվի Մատակարարի ցանկացած սպասարկման տարածքում: Փոխադրամիջոցի կամ սարքավորման տեղափոխումն իրականացվում է Մատակարարի կողմից՝ իր միջոցների հաշվին:

 

Չափաբաժին 1

Քանակ 5*

 

Տեխնիկական մասնագրեր ՏՄ

Պահանջվող ՏՄ

Արտադրման տարեթիվը

2024

Թափքի տեսակը

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ

Անիվային ֆորմուլան

Լիաքարշակ 4WD

Անիվային բազա, մմ

2600-2755

Նստատեղեր

5

Շարժիչի մխոցներ/փականները

4-6/16-20

Շարժիչի հզորությունը՝ ձ/ուժ

150-200

Շարժիչի ծավալը, լիտր

2-2.5

Շարժիչի տեսակը

Բենզինային

Բնապահպանական չափորոշիչ

Բնապահպանական դաս 5

Փոխանցման տուփը

Ավտոմատ

Ղեկը

Հիդրավլիկ

Նախընտրելի գույներ

Սպիտակ/մոխրագույնի երանգներ

Երաշխիք

Առնվազն 3 տարի կամ 100,000.0 կմ

մատակարարի ք. Երևանում և ՀՀ

մարզերում գործող սրահներում՝

տվյալ պահին մատակարարի մոտ

գործող սակագներով

Ավտոմեքենայի համալրվածությունը

Բազային

*) Ծանոթագրություն. առաջարկվող Փոխադրամիջոցների գումարային գինը չպետք է գերազանցի 80 մլն դրամ գումարը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ