Գլխավոր տեղեկություն
Համար
N 1010-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.22/40(914) Հոդ.957
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 1010-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ սահմանելՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1016-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.05.24 N 785-Ն)

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.05.24 N 785-Ն)

2. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ոչ պարենային ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերի վրա.

2) «Վերամշակում մաքսային տարածքում», «Մաքսային տարանցում», «Մաքսային պահեստ», «Ազատ պահեստ», «Ազատ մաքսային գոտի», «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգերով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոչ պարենային արտադրանքի վրա:

(2-րդ կետը խմբ. 14.05.15 N 516-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Մաքսային մարմինների կողմից համապատասխանության գնահատման ազգային մարմնին ոչ պարենային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1016-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2․ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը՝ էլեկտրոնային եղանակով կամ կրիչով՝ համաձայն N 1 ձևի տրամադրվում է՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տեխնիկական կանոնակարգերի ցանկի, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանված ոչ պարենային արտադրանքի նկատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված տեխնիկական կանոնակարգերի ցանկի.

3) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 169-Ն որոշման:

(2-րդ կետը փոփ. 14.05.15 N 516-Ն, 23.05.19 N 611-Ն, 12.03.20 N 309-Ն, խմբ. 30.05.24 N 785-Ն)

2.1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրել իր վերահսկման ենթակա արտադրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը.

(2.1-ին կետը լրաց. 30.05.24 N 785-Ն)

2.2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իր վերահսկման ենթակա արտադրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերում փոփոխություններ և լրացումներ առաջանալու դեպքում դրանք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(2.2-րդ կետը լրաց. 30.05.24 N 785-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 30.05.24 N 785-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 23.05.19 N 611-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, կազմակերպաիրավական ձևը կամ անունը, ազգանունը (անհատ

ձեռնարկատիրոջ դեպքում)

ՀՎՀՀ-ն

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի

ծածկագիրը

Արտադրանքի անվանումը

Արտադրանքի քանակը (ծավալ/ զանգված/ հատ)

Ծագման երկիրը

Ներմուծման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

             
             
             

(ձևը խմբ. 14.05.15 N 516-Ն, 30.05.24 N 785-Ն)

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 30.05.24 N 785-Ն)

 

(հավելվածը փոփ. 25.04.13 N 438-Ն, փոփ., խմբ. 14.05.15 N 516-Ն, փոփ. 23.05.19 N 611-Ն, խմբ. 12.03.20 N 309-Ն, խմբ., լրաց., փոփ. 30.05.24 N 785-Ն)