Գլխավոր տեղեկություն
Համար
N 331-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 331-Ա

 

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝

1. Հաստատել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-34-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 331-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Ծառայողական զենքի շրջանառության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի
3-րդ հոդվածի 2-րդ կետ

2.

«Մարտական զենքի շրջանառության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի
4-րդ հոդվածի 2-րդ կետ

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետ

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 758-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետ

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 641-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետ

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 889-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի 12-րդ հոդված

7.

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի

հրամանի ընդունումը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետ

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 898-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի 17-րդ հոդված

9.

«Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները սահմանելու, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի

նախարարի հրամանի ընդունումը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետ և 21-րդ հոդվածի 2-րդ կետ

10.

«Հրաձգարանների վրայով քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքների նորմերը սահմանելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի

ընդունումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2024 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ