Գլխավոր տեղեկություն
Համար
N 1247-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.04.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1247-Ա

«01» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ Հ.7-19 ԵՎ Հ.8-20 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Մանուկյանի դիմումը՝ Հաղթանակի հ.7-19 և հ.8-20 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 13.07.1996թ. հ.Ա069331 պետական ակտը, 2023 թվականի օգոստոսի 10-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.5670 և հ.5671 վկայագրերը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակի հ.7-19 և հ.8-20 հասցեներում գտնվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են համապատասխանաբար` 1102.31քմ և 1536.2քմ, պետական ակտում ամրագրված` 1100.0քմ և 1700.0քմ մակերեսների փոխարեն, որից՝ 66.18քմ և 67.23քմ մակերեսով հողամասերը համադրվում են դաշտային ճանապարհի համար առանձնացված հողամասերի հետ:

Քննարկվող` 1036.13քմ (1102.31քմ-66.18քմ) և 1468.97քմ (1536.2քմ-67.23քմ) մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.11.2023թ. հ.Դ-142053-23 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակի հ.7-19 և հ.8-20 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 1036.13քմ (խաղողի այգի) և 1468.97քմ (վարելահող) մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան