Գլխավոր տեղեկություն
Համար
N 481-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 481-Ա

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը, առանձին ֆիզիկական անձանց սոցիալական պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգով կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 5.3-րդ տողում նախատեսված ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով ֆիզիկական անձանց պարտավորությունները, ինչպես նաև նույն չափանիշին բավարարող և 2023 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ ֆիզիկական անձանց անհուսալի վարկեր (բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի եղած վարկերի) գծով պարտավորությունները՝ պայմանով, որ այդ պարտավորությունների չափը յուրաքանչյուր պարտապանի գծով բոլոր ֆինանսական կազմակերպություններում 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000 դրամը՝ ձևակերպելով որպես այդ անձանց տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:

2. Սահմանել, որ ի կատարումն սույն որոշման 1-ին կետում նախատեսված պարտավորությունների մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կատարված վճարումները՝ ներառյալ ամբողջական մարումները, կարող են վերադարձվել համապատասխան պարտապաններին՝ պայմանով, որ վերջիններս սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում այդ պահանջով կդիմեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների իրականացման նպատակով ապահովել համապատասխան ֆիզիկական անձանց հետ պարտքի ներման համաձայնագրերի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

05.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան