Գլխավոր տեղեկություն
Համար
N 1191-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1191-Ա

«27» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածը և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 42-րդ կետի 4-րդ ենթակետը.

 1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Ջրային կառույցներ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր և իրականացնել ՈւԱԶ-23632-155-01 մակնիշի 427 CN 61 համարանիշի ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքները:

2. Երևան քաղաքի սեփականությունը համարվող տրանսպորտային միջոցն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հ.1 հավելվածի:

 3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

 4. Տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2 հավելվածի:

 5. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման ընդունումից հետո իրականացնել տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքները:

 6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի վրա:

 7. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված h.1

Երևանի քաղաքապետի

2024թ. մարտի 27-ի

հ. 1191-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Հ/հ

Մակնիշը

Թողարկման տարեթիվը

Նույնացման

 համարը

Համարա-նիշը

Մնացորդային արժեքը

(ՀՀ դրամ)

1.

ՈւԱԶ-23632-155-01

2022

XTT236320N1019443

427 CN 6ա1

10.218.667

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

     

10.218.667

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

 

Հավելված h.2

Երևանի քաղաքապետի

2024թ. մարտի 27-ի

հ. 1191-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

Հանձնաժողովի նախագահ

Ս.Մելքոնյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման  վարչության պետ

 

Հանձնաժողովի անդամներ

Ա.Ավետիսյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման  վարչության գլխավոր մասնագետ

Ա.Խուդոյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ

Հ.Նազարյան

- «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան