ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1191-Ա |
«27» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածը և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 42-րդ կետի 4-րդ ենթակետը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Ջրային կառույցներ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր և իրականացնել ՈւԱԶ-23632-155-01 մակնիշի 427 CN 61 համարանիշի ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքները:
2. Երևան քաղաքի սեփականությունը համարվող տրանսպորտային միջոցն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հ.1 հավելվածի:
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
4. Տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2 հավելվածի:
5. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման ընդունումից հետո իրականացնել տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքները:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Հավելված h.1 Երևանի քաղաքապետի 2024թ. մարտի 27-ի հ. 1191-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/հ |
Մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Համարա-նիշը |
Մնացորդային արժեքը (ՀՀ դրամ) |
1. |
ՈւԱԶ-23632-155-01 |
2022 |
XTT236320N1019443 |
427 CN 6ա1 |
10.218.667 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
10.218.667 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Հավելված h.2 Երևանի քաղաքապետի 2024թ. մարտի 27-ի հ. 1191-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ | |
Ս.Մելքոնյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետ |
Հանձնաժողովի անդամներ | |
Ա.Ավետիսյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության գլխավոր մասնագետ |
Ա.Խուդոյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ |
Հ.Նազարյան |
- «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |