ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2024 թվականի N 432-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում գտնվող՝ 427,004,515 դրամ սկզբնական արժեքով (785,250,371 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով), 1201.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 22122022-01-0328, այսուհետ՝ անշարժ գույք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղակայման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Կոմիտասի 49/3 շենքի 1-ին հարկից` 227 քառ. մետր, 8-րդ հարկից` 430 քառ. մետր և 9-րդ հարկից` 430 քառ. մետր մակերեսով տարածքները (այսուհետ՝ անշարժ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|