Գլխավոր տեղեկություն
Համար
N 1116-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1116-Ա

«22» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ԲԱԲԱՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.26 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արծրուն Մկոյանի և Սոֆյա Զաքարյանի լ/ա Բաբկեն Սողոյանի դիմումը՝ Արաբկիր վարչական շրջանի, Բաբայան փողոցի հ.26 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արծրուն Մկոյանին և Սոֆյա Զաքարյանին պատկանող հողամասերի սահմանները ճշտելու և ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 23.10.2006թ. հ.2193493, 23.10.2006թ. հ.2175444 վկայականները, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ 22.06.2023թ. հ.ԱՏ-22062023-01-0802 /գաղտնաբառ՝ 3S8UQBFRNOCP/ տեղեկանքը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասերի փաստացի մակերեսը կազմում է 2032.34քմ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.հ.2193493, 2175444 վկայականներում ամրագրված 1703.0քմ մակերեսի փոխարեն (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 23.10.2006թ. հ.2193493 վկայականում ամրագրված 243.0քմ մակերեսի փոխարեն 208.66քմ, իսկ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 23.10.2006թ. հ.2175444 վկայականում ամրագրված 1460.0քմ մակերեսի փոխարեն՝ 1823.68քմ):

Ավել տնօրինվող՝ 329.34քմ մակերեսով հողամասի ստույգ տեղադիրքը հնարավոր չէ պարզել և առանձնացնել, հետևաբար այն չի կարող դառնալ առանձին հրապարակային սակարկությունների առարկա:

Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում են ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 3-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.08.2023թ. հ.Ն/41830-23, 25.08.2023թ. հ.Ն/43811-23, 20.09.2023թ. հ.Դ-114952-23 և 31.10.2023թ. հ.Դ-127269-23 եզրակացությունները.

1. Սահմանել, որ Արաբկիր վարչական շրջանի, Բաբայան փողոցի հ.26 հասցեում գտնվող հողամասերի փաստացի մակերեսը կազմում է 2032.34քմ /208.66քմ+1823.68քմ/, որից 329.34քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) Արծրուն Մկոյանին և Սոֆյա Զաքարյանին՝ տվյալ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարածագնահատման 3-րդ գոտու արժեքով, որը կազմում է 45918229 /քառասունհինգ միլիոն ինը հարյուր տասնութ հազար երկու հարյուր քսանինը/ ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

2. Հողամասերի սահմանները որոշվում են 2032.34քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, Արծրուն Մկոյանի և Սոֆյա Զաքարյանի հետ 329.34քմ մակերեսով հողամասի համար կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:

4. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, հողամասը ձեռք բերողների կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան