Վարչական գործ թիվ ՎԴ/12178/05/21
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը`
նախագահությամբ դատավոր՝ |
Ելենա Առաքելյանի | |
|
դատավորներ՝ |
Արթուր Ավագյանի |
|
|
Մերի Համբարձումյանի Արմեն Ներսիսյանի |
|
|
Գևորգ Սոսյանի |
08 փետրվարի 2024 թ. |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննելով վարչական գործն ըստ դիմումի Անի Թադևոսի Թումանյանի (անձնագիր` AS 0227269, տրվ. 13.06.2018թ., 052-ի կողմից) ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս կառավարության, երրորդ անձ` Սպիտակ համայնք` ՀՀ կառավարության «Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սպիտակ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 965-001 ծածկագրով հողամասին վերաբերող կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՈՐՈՇԵՑ
1. Անի Թադևոսի Թումանյանի դիմումը բավարարել մասնակի. անվավեր ճանաչել ՀՀ կառավարության «Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սպիտակ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 965-001 ծածկագրով հողամասին վերաբերող կետը՝ 06006-495-9 կադաստրային ծածկագրով հողամասի հետ համադրվող մասով:
2. Մնացած մասով Անի Թադևոսի Թումանյանի դիմումը մերժել:
3. Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Անի Թադևոսի Թումանյանի բռնագանձել 3.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
4. Օրինական ուժի մեջ մտնելուց հետո որոշումը դատական ծախսերի մասով կամովին չկատարվելու դեպքում, կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
5. Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:
Նախագահող դատավոր՝ |
Ելենա Առաքելյան |
Դատավորներ՝ |
Արթուր Ավագյան |
|
Մերի Համբարձումյան Արմեն Ներսիսյան |
|
Գևորգ Սոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2024 թվական: